group-telegram.com/ashkharazhokhov/91
Last Update:
«Աշխարհաժողովը» հիշում է Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայկական ջարդերի զոհերին:
«Աշխարհաժողով» շարժումը հիշում է Մեծ Հայքի օկուպացված տարածքներում Բաքվի ֆաշիստների կողմից կատարված հայկական ջարդերի զոհերին:
Հայ ժողովրդի ջարդեր տեղի ունեցան Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 27-29), Գանձակում (1988 թվականի նոյեմբեր) և Բաքվում (1990 թվականի հունվարի 13-20): Սրանք բնիկ հայ բնակչության նկատմամբ կատարված նպատակային սպանություններ էին, որոնք կազմակերպվել էին խորհրդային Ադրբեջանի ֆաշիստական իշխանությունների կողմից՝ ԽՍՀՄ կառավարության լռակյաց «չեզոքության» պայմաններում:
«Աշխարհաժողովը» հայկական ջարդերը որակում է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, որը սկսվել էր Օսմանյան կայսրությունում XIX դարի վերջին քառորդում, շարունակվել քեմալիստական Թուրքիայում և ուշ խորհրդային Ադրբեջանում:
Մենք դատապարտում ենք այն փաստը, որ Հայկական ԽՍՀ իշխանությունները, ինչպես նաև հետխորհրդային անկախ Հայաստանի ղեկավարությունը, չեն տվել իրավական գնահատական հայկական ջարդերին և չեն հետապնդել մեղավորներին ու կազմակերպիչներին: Անպատժելիության հետևանքով ցեղասպանությունը շարունակվեց՝ այս անգամ Արցախում, որի բնիկ բնակիչները 2016 թվականին և 2020-2023 թվականներին ենթարկվեցին նպատակային բնաջնջման՝ ազգային և կրոնական հատկանիշներով:
«Աշխարհաժողովը» կտրականապես մերժում է Հայաստանի կառավարության ցանկացած փորձ՝ հայ ժողովրդի անունից «խաղաղ համաձայնագիր» կնքել Բաքվի խմբավորումների հետ, քանի դեռ ջարդարարներն ու մարդասպանները չեն ներկայացել Հայկական տրիբունալի առաջ:
Միացեք շարժմանը:
BY Աշխարհաժողով
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/ashkharazhokhov/91