Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️«Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը` «Հայկական գործոն» նոր պոդքասթում։
Թողարկումը դիտեք պոդքասթի էջում՝ https://youtu.be/suhTgDfq4MQ?si=tdHxwstV4gJLztCa

⚡️Հայաստանում ազգային կարգավիճակով մշակութային կազմակերպություն չի լինելու
Վարչախումբը հետևողականորեն մեզ զրկում է ազգային դիմագծից։ Ու հետո չասենք, թե ապիկար են, ու այս քայլերը դիտավորյալ չեն։ Հունվարի 22-ին Ազգային Ժողովն օրենք է փոխել, որով բացառիկ նշանակություն ունեցող մշակութային կազմակերպությունների «ազգային» կարգավիճակը չեղարկվում է: Ներկայում այդպիսի կարգավիճակ ունեն, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային գրադարանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և այլն։
•Հանրության կողմից բարձրացված աղմուկից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոլորեցնող հայտարարություններ արին՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե իբր օրենք չի ընդունվել Օպերայի և բալետի թատրոնի, Սունդուկյան թատրոնի և մյուս կազմակերպությունների անվանումներից ազգային բառը հանելու մասին, մինչդեռ նրանք մոլորեցնում են` «ազգային» բառը հանվում է:
#ՀայաՔվե

⚡️Դեռևս 2023 թ․ «ՀայաՔվեի» ներկայացրած օրենքի նախագծի երկրորդ կետում քրեական պատասխանատվություն էր նախատեսվում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար, այն է` Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությունը ժխտելը կամ այլ որևէ կերպ դրավ տանգավորությունը նսեմացնելը։
•Մենք դեռ այն ժամանակ գիտակցում էինք, որ Արցախի հանձնմանը հետևելու է Ցեղասպանութան միջազգային ճանաչումից հրաժարումը, քանի որ դա Թուրքիայի նախապայմաններից մեկն է, որոնց կատարումն ընդունել է Փաշինյանի վարչախումբը:
Փաշինյանը շարունակելու է ընդունել այդ նախապայմանները, քանի որ նա իշխանության է բերվել Թուրքիայի և Թուրքիային աջակցող միջազգային ուժերի կողմից, և նրա նպատակն է թուրքական օրակարգը Հարավային Կովկասում առաջ մղելը:

⚡️Դեռ 2023թ. հոկտեմբերին հրապարակված «խաղաղության խաչմերուկ» կոչված տրագիկոմեդիայի մեջ՝ անգլերեն տարբերակում, Թուրքիան նշված էր ոչ թե անգլերեն Turkey ձևով, այլ թուրքերեն Türkiye ձևով։
Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով։
Թուրքիա բառը թուրքերեն հնչողությամբ արտաբերելու հարցը Էրդողանի վարչակազմի քաղաքական խոսույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Միջազգային մակարդակի ցանկացած գրավոր տեքստում կամ բանավոր խոսքում օտարերկրյա ղեկավարների կողմից Türkiye ձևով արտաբերելը Անկարայում դիվանագիտական հաջողություն է համարվում։
•Եվ ի՞նչ է ստացվում։ Անգամ այս մակարդակում վարչախումբը հնազանդ ձևով կատարում է Անկարայի պահանջը։ Վարչախումբը մեր ժողովրդին ասում է, որ ինքներս մեզ պիտի ընդունենք այնպես, ինչպես միջազգային հանրությունն է ընդունում (կեղծիք), բայց Թուրքիային պիտի ընդունենք այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, որ աշխարհն իրեն ընդունի։
Միգուցե վարչախումբը Թուրքիայի վերաբերյալ հաջորդիվ սկսի գործածել Şanlı vatan (փառապանծ հայրենիք) ձևը։