group-telegram.com/arcaxinfo/43418
Last Update:
🤷♂️Հոկտեմբեր ամսին հերոսների նկարների վրա ներկանյութ լցրած "կնոջ" դատավճիռը կայացել է, պատիժ է նշանակվել
Հասմիկ Գ.-ն 2024 թվականի հոկտեմբեր ամսին՝ քննությամբ դեռևս չպարզված օրը, իր հետ նախապես վերցնելով ներկանյութ, գնացել է Երևան քաղաքի Պուշկինի 43 հասցե, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, Հասմիկ Գ․-ն իր հետ նախապես վերցրած կապույտ ներկանյութը լցրել է նշված հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի պատին պատկերված, արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների և «ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» գրառման վրա՝ այդ կերպ իր հակաիրավական գործողություններով ստորացնելով արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների հիշատակը և բարի համբավը, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով այդտեղ բնակվող անձանց անդորրը:
Նախագահող դատավոր Սամվել Յուզբաշյանը 2024-ի դեկտեմբերի 27-ին հրապարակել է գործով դատավճիռը։ Այսպիսով, դատարանը Հասմիկ Գ․-ին մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը և դրանով պայմանավորված սահմանափակումները կվերացվեն։
Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/arcaxinfo/43418