Telegram Group Search
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Զավեշտալի իրավիճակ. մեծ թվով երկրներում արծարծվում է հայ գերիների հարցը, կոչեր են հնչում հատկապես COP29-ի շրջանակում, իսկ ՀՀ իշխանական խմբակցությունը տապալում է հայտարարության ընդունումը

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսինքն` Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, կարելի՞ է էդ աստիճանի անամոթ հայտարարություն անել. Արմեն Ռուստամյանը` ԱԺ մեծամասնությանը

«Ինձ մոտ խորանում է այն տպավորությունը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, միգուցե վախենում են ինչ-որ բան ասեն»,–նշեց ընդդիմադիր պատգամավորը` մեկնաբանելով իշխանական խմբակցության կողմից գերիների թեմայով հայտարարության ընդունման տապալելումը։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
«Էրեբունի» թանգարանի աշխատակիցները հոկտեմբերի աշխատավարձը դեռ չեն ստացել, որովհետև արգելոց-թանգարանում տևական ժամանակ է ղեկավարություն չկա։

Տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է, փոխտնօրեն և պաշտոնակատարներ չկան։

Երևանի քաղաքապետարանից @ArmeniaSputnik-ին հայտնել են, որ շաբաթվա ընթացքում կնշանակվի տնօրենի պաշտոնակատար հրատապ հարցերը կարգավորելու համար։ Այնուհետև, օրենքով սահմանված կարգով կհայտարարվի տնօրենի մրցույթ։
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում

✔️Ադրբեջանի առարկություններից մեկը վերաբերում էր դատարանի իրավազորությանը։ Դատարանը վճռեց, որ իրավազորություն ունի քննելու Հայաստանի կողմից ներկայացված գանգատը։

✔️Նախնական առարկություններից մյուսը մերժելու դատարանի հիմնավորումն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրավոր նամակագրություն, օնլայն և օֆլայն հանդիպումներ են ունեցել՝ քննարկելով ենթադրյալ խախտումները։ Սակայն բանակցություններն անարդյունավետ են եղել, քանի որ կողմերի նախնական դիրքորոշումները մնացել են անփոփոխ․ Ադրբեջանը շարունակել է մերժել Հայաստանի պնդումները։

📎3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։

@ArmeniaSputnik
Սյունիքում մոտ 250 մեքենա ձյան պատճառով մնացել էր խցանման մեջ. Լծեն գյուղի ճանապարհը երկկողմանի փակ էր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից` մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ–ից:

@ArmeniaSputnik
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ–ական պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանն ու Ալեքսեյ Սանդիկովը գործուղվում են Սանկտ Պետերբուրգ

Նրանք նոյեմբերի 20-23-ը կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին։

@ArmeniaSputnik
Արտաշատի խճուղում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը և 2 ավտոմեքենա

«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսք է եղել, հայտնում է ՆԳՆ։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում ✔️Ադրբեջանի առարկություններից մեկը վերաբերում էր դատարանի իրավազորությանը։ Դատարանը վճռեց, որ իրավազորություն ունի քննելու Հայաստանի կողմից…
🇦🇲🇦🇿Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Հայաստանի կողմից առաջադրված 3 նախնական առարկություններից 2-ը, դրանցից 1-ը վերաբերում է շրջակա միջավայրին հասցված վնասին: Մերժել 1-ը՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով։

@ArmeniaSputnik
Դեսպաններ են նշանակվել Կատարում, Ռուանդայում և Ուգանդայում

▫️Կատարում ՀՀ կներկայացնի Տիգրան Գևորգյանը։ Նա նախկինում ՀՀ դեսպանն էր Սիրիայում և Հորդանանում։

▫️Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպան է նշանակվել Սահակ Սարգսյանը։ Նա համատեղությամբ ՀՀ դեսպանն է Եթովպիայում, Ջիբութիում և Քնեիայում։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
🇦🇲🇦🇿Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է Հայաստանի կողմից առաջադրված 3 նախնական առարկություններից 2-ը, դրանցից 1-ը վերաբերում է շրջակա միջավայրին հասցված վնասին: Մերժել 1-ը՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով։ @ArmeniaSputnik
❗️Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով:

Դատարանը մասնավորապես գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են:

Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae):

@ArmeniaSputnik
Մոսկվայում կայացել է Եվրասիական օդատիեզերական 6-րդ կոնգրեսը, որին մասնակցել են ավելի քան 600 պատվիրակներ Ռուսաստանից և ԵԱՏՄ ու ԲՐԻԿՍ+ երկրներից։

«Այսօր մենք կանգնած ենք ներքին և համաշխարհային շուկաներում մեր դիրքերն ամրապնդելու խնդրի առաջ: Ռուսաստանը բաց է համագործակցության համար... Նույնիսկ պատժամիջոցների տակ հայրենական արտադրողները չեն դանդաղեցնում զարգացման տեմպերը, հաջողությամբ փորձարկում և պատրաստում են նոր սերնդի քաղաքացիական ինքնաթիռներ և ուղղաթիռներ»,- ասել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։

@ArmeniaSputnik
Նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա, հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ազգային գաղափարախոսությունը ՀՀ փրկության խարիսխն է։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ես ծագումով հույն լինելով` քարոզում եմ հայկականություն, որովհետև Հունաստանի և Հայաստանի միավորումը քրիստոնեական ավանդական արժեքներն են։ Մենք ամբողջ աշխարհին ներկայացնում ենք, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց էդ քրիստոնեական արժեքների հիմքը ո՞րն է` տղամարդու և կնոջ կողմից ստեղծված ընտանիքը, ավանդական արժեքները...»։

@ArmeniaSputnik
Տեսանկարահանող սարքերի մասին աղմկահարույց նախագիծը կասեցնելու որոշումը վկայում է, որ մասնագիտական հանրության մտահոգությունները տեղին էին ու փաստարկված: @ArmeniaSputnik հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Գևորգ Հայրապետյանը։

Մտահոգություննեիրց մեկը քաղաքացու անձնական տվյալների մշակումն է։ Մասնագետի խոսքով` դրա համար օրենքում պետք է լինի հստակ նշված նպատակ, մինչդեռ ՆԳՆ–ի ներկայացրած նախագծում դրանք որոշակի չեն։

Ամբողջությամբ՝
այստեղ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

@ArmeniaSputnik
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան

Ավելի վաղ նա Վրաստանում մասնակցել էր ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու դեմ բողոքի ակցիային:

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Ծանոթացեք նոյեմբերի 13-ի եղանակային կանխատեսումներին։

@ArmeniaSputnik
2024/11/13 04:48:33
Back to Top
HTML Embed Code: