🇮🇷🇦🇿Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում:
📍Զորավարժության կարգախոսն է «համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության»:
📍Խաղարկվելու են որոնողափրկարարական գործողություններ:
📌Ընթացիկ տարում Իրանն ու Ադրբեջանն անցկացրել էին ևս մեկ համատեղ զորավարժություն:
@IRI2day

Telegram
Իրանն այսօր
🇮🇷🇦🇿Իրանի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Արևմտյան Ատրպատական նահանգի և Նախիջևանի սահմանին:
🔺Վարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը, Արասի ամբարտակի պաշտպանությունն ապահովելը, փորձի փոխանակումը…

📌 Օրերս Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցություն և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովին զեկույց ունեցա հայ-իրանական առևտրաշրջանառության, դրանում առկա խնդիրների վերաբերյալ:
📍Ընդգծել եմ Հայաստանից Իրան արտահանումների ավելացման և ապրանքատեսակների բազմազանեցման անհրաժեշտությունը:
📍Զեկույցս պարսկերենով հրապարակվել է նաև իրանական Mehr լրատվական գործակալության կայքում:
📍Աշխատաժողովի և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների այլ ասպեկտների վերաբերյալ հարցազրույց եմ տվել նաև IRNA լրատվական գործակալությանը:

🇮🇷🇦🇿Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի մասնակցելու Բաքվում COP29-ի համաժողովին:
📍Ըստ ԶԼՄ-ների՝ Փեզեշքիանը չի մեկնի Բաքու, քանի որ շատ երկրների առաջնորդներ չեն մասնակցելու համաժողովին, բացի այդ՝ Բաքվում է լինելու Իսրայելի նախագահը:
📌Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ներն Իրանի դեսպանատանը հղումով հայտնել էին, որ Փեզեշքիանը մեկնելու է Բաքու: Իրանում դա քննադատության ալիք էր բարձրացրել: Հոգևոր առաջնորդին հարող «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիրը, Իսրայելի նախագահի ներկայության պատճառով, Փեզեշքիանին կոչ էր արել չմեկնել Բաքու և նաև բողոք հղել Ադրբեջանին՝ Իսրայելին վառելիք մատակարարելու համար:

❗️Ի դեպ, արդեն մի քանի ամիս է՝ Իրանն Ադրբեջանում դեսպան չունի
📍Աբբաս Մուսավին իր առաքելությունն ավարտել է մայիսին, ինչից հետո նոր դեսպան չի նշանակվել:
📍Դեռ 2023-ի գարնանը իրանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ադրբեջանում Իրանի նոր դեսպան է նշանակվելու ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլուն: Հետո տարածվեցին լուրեր, որ Բաքուն չի հաստատել նրա թեկնածությունը:

❗️Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելին արձագանքելու իր իրավունքից և կարձագանքի «ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես հարմար է գտնում»:
📍Արաղչին ընդգծել է, որ վերջին մեկ տարում Իրանի գործողությունները միշտ եղել են կշռադատված և ոչ զգացմունքային՝ հավելելով, որ եթե Իրանը չարձագանքի, Իսրայելն ավելի շատ հարձակումներ է գործելու:
📍«Պատերազմը կանխում է պատերազմին պատրաստվելը: Եթե պատերազմի սպառնալիքի պայմաններում վախի ու թուլության նշաններ ես ցույց տալիս, քեզ պատերազմ է պարտադրվում: Եթե ցանկանում ես, որ պատերազմ չլինի, պետք է հայտարարես, որ պատրաստ ես պատերազմին, ցույց տաս, որ պատրաստ ես կռվել: Սա է կանխում պատերազմը: Շատ կարևոր է պատերազմական պայմաններում պինդ ու ուժեղ մնալը»,-ասել է նախարարը:

🇮🇷🇦🇿Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը:
➡️Քննարկվել են ոլորտում համագործակցության զարգացման, նոր ուղղությունների նախանշման հարցեր:
➡️Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հանդիպել է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հետ:
📍Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն անցկացվել էր 2023-ի սեպտեմբերին:

🇮🇷🇦🇿ԻՀՊԿ և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություն են մեկնարկել Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։
❗Զորավարժությունը «Արասի (Արաքս) համատեղ զորավարժություն» խորագրով է։
❗Զորավարժության հայտարարված նպատակը երկկողմ համագործակցության ամրապնդումը, կազմակերպված անօրինական զինված խմբերի դեմ պայքարը, ընդհանուր սահմանների անվտանգության ապահովումը, մարտավարական ու գործնական մակարդակներում ռազմական համագործակցության զարգացումն է։
📍Ավելի վաղ Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն էին անցկացրել նաև Կասպից ծովում։

🔴Տևական դադարից հետո վաղը Ժնևում հանդիպելու են Իրանի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարները: Օրակարգում միջուկային հարցն է:
🔺Հանդիպման նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Արևմուտքը շարժվի Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ, ապա Իրանում բոլորը կհամոզվեն, որ երկրի միջուկային դոկտրինան (միջուկային զենք չունենալը) սխալ է եղել:
🔺«Մենք նախկինում էլ միջուկային զենք ստեղծելու կարողություն և գիտելիք ունեցել ենք, բայց դա Իրանի անվտանգային ռազմավարության մաս չի կազմում: Հիմա Իրանում այդ քննարկումները կան, որ դա գուցե սխալ քաղաքականություն է եղել: Եթե պատժամիջոցները վերականգնվեն, ապա կարծում եմ՝ բոլորը կհամոզվեն, որ մենք սխալ ուղիով ենք գնացել, ուստի պետք է փոխենք այդ ուղին»,- ասել է Արաղչին:

🔴Իրանի դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների ֆոնին Իրանում նորից շոշափում են միջուկային դոկտրինի փոփոխության թեման:
🔺Խորհրդարանի 39 պատգամավոր նամակ է հղել Ազգային անվտանգության գերագույն խորհրդին՝ կոչ անելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, որով…

🇮🇷🇸🇾Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնելու է Դամասկոս՝ «Սիրիայի կառավարությանն ԻԻՀ ուղերձը փոխանցելու»։
Արաղչին հայտարարել է, որ Իրանը վճռականորեն աջակցում է Սիրիայի կառավարությանն ու բանակին։

🇮🇷🇸🇾Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
❗Արաղչին վերահաստատել է ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի կառավարությանը, ժողովրդին ու բանակին աջակցելու ԻԻՀ դիրքորոշումը։
❗Ասադը նման զգայուն պայմաններում Իրանի ԱԳ նախարարի Սիրիա այցը շատ իմաստալից և ԻԻՀ աջակցության ուղերձի ցուցիչ է անվանել։
❗Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Արաղչին ընդգծել է, որ թեև իրադրությունը ծանր է, բայց «Ասադի քաջությունը հիացմունքի է արժանի»։
❗Նա նշել է, որ Սիրիայի նախագահի հետ քննարկել են Սիրիային ցուցաբերվելիք Իրանի աջակցության մանրամասները։
🇹🇷Դամասկոսից Արաղչին մեկնել է Անկարա։

🇮🇷🇹🇷Արաղչին՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ
📍«Տարածաշրջանի շատ խնդիրներ արտաքին միջամտության հետևանք են: Սիրիայում թաքֆիրիական ուժերը սերտ կապեր ունեն ԱՄՆ և սիոնիստական ռեժիմի հետ: Ահաբեկիչների վերադարձը վտանգել է Սիրիայի անվտանգությունը: Այս իրավիճակի շարունակումը կազդի Սիրիայի հարևանների վրա։
📍Իմ սիրելի գործընկերոջ հետ մանրամասն քննարկեցինք Սիրիայում կայունության հաստատման ուղիները։ Պայմանավորվեցինք Աստանայի գործընթացի (Իրան, ՌԴ, Թուրքիա) հաջորդ հանդիպումն անցկացնել արտգործնախարարների մակարդակով։
📍Չպետք է թույլ տալ, որ Սիրիան ապահով վայր դառնա թաքֆիրական խմբավորումների համար: Սիրիայի անկայունության նախագիծը սիոնիստական նախագիծ է:
📍Համակարծիք ենք, որ Սիրիան պետք է շարժվի խաղաղության ուղղությամբ, և պետք է պահպանվի Սիրիայի ինքնիշխանությունը: Լավ քննարկումներ ունեցանք, տարակարծություններ ունենք, բայց նաև ընդհանուր մոտեցումներ ունենք»:
📌Սիրիայում իրավիճակի առնչությամբ Իրանն իր պաշտոնական հռետորաբանությունում ավելի շատ թիրախավորում է ԱՄՆ-ին ու Իսրայելին: Մամուլում ու փորձագիտական մակարդակում հստակ մատնանշում են Թուրքիայի դերակատարումը:

❗Իրանցի լրագրողներից մեկի հաղորդմամբ՝ մի խումբ ուսանողներ Թեհրանում Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել։
@IRI2day
@IRI2day
📍Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ. «Թուրքիան, արդեն որոշ ժամանակ է, գործիք է ԱՄՆ և սիոնիստական ռեժիմի ձեռքում:
Իրանը մինչև վերջ աջակցելու է Սիրիայի կառավարությանը:»:
@IRI2day
Իրանը մինչև վերջ աջակցելու է Սիրիայի կառավարությանը:»:
@IRI2day
🇸🇾🇮🇷🇮🇶Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակներում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Բաղդադ, հանդիպել Իրաքի արտգործնախարարի, նախագահի, վարչապետի հետ:
Բաղդադում սպասվում է նաև Իրանի, Իրաքի, Սիրիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:

🇮🇷🇹🇷🇷🇺Դոհայում այսօր հանդիպել են Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները։
❗️Հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ որոշվել է, որ «Սիրիայի կառավարության և օրինական ընդդիմադիր խմբերի միջև քաղաքական երկխոսություն սկսվի»։
«Այս առնչությամբ մենք պետք է խորհրդակցենք Սիրիայի կառավարության հետ, ես ևս խորհրդակցելու եմ։ Որոշվել է, որ ՌԴ-ն ևս խորհրդակցի Սիրիայի կառավարության հետ»,-ասել է Արաղչին։
📍Բանալի բառը՝«օրինական ընդդիմադիր խմբեր», որոնք մինչև այս «ահաբեկիչներ» էին: Զուգահեռաբար լուրեր են շրջանառվում, որ զինյալներն արդեն մոտենում են Դամասկոսին։

🔴Ասադի կառավարության տապալմամբ շարունակում են թուլանալ տարածաշրջանում Իրանի դիրքերը, մասնավորապես, Թեհրանը կորցնում է.
📍«Դիմադրության առանցքի» ամենախոշոր ու ամենակարևոր երկրներից մեկին, եթե ոչ ամենակարևորին,
📍Իսրայելի դեմ առանցքային հենակետերից մեկին,
📍«Հեզբոլլահի» հետ ցամաքային կապը,
📍Սիրիայում տարիներ շարունակ կատարված ֆինանսատնտեսական ու մարդկային ներդրումները,
📍Զինված ուժերի հարյուրավոր զոհերը, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։
📍...
📌Եվ այս ամենը Գազայում իրավիճակի, «Հեզբոլլահի» թուլացման ֆոնին։

❗Իրանի ԱԳՆ-ն Սիրիայի զարգացումների առնչությամբ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Սիրիայի միասնությունը, ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի դիրքորոշումը։
📍Շեշտվել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը՝ առանց արտաքին միջամտության։ Այդ համատեքստում շեշտադրվել է ռազմական գործողությունների դադարեցման, Սիրիայի բոլոր խմբերի միջև համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը։
📍 Ընդգծվել է Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, սրբավայրերի, դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
📍«Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները վաղնջական պատմություն ունեն և միշտ բարեկամական են եղել։ Ակնկալվում է, որ այս հարաբերությունները կշարունկավեն՝ երկու երկրների խելամիտ և հեռատես մոտեցմամբ և ընդհանուր շահերի հիման վրա»,- նշվել է հայտարարությունում։
📍Ընդգծվել է, որ Սիրիան տարածաշրջանում կարևոր երկիր է, և Իրանը ջանք չի խնայի այնտեղ կայունության հաստատմանն աջակցելու համար և այդ նպատակով կշարունակի խորհրդակցությունները բոլոր կողմերի հետ։
📍«Իրանը, հետևելով Սիրիայի ու տարածաշրջանի զարգացումներին, հաշվի առնելով ազդեցիկ դերակատարների վարքագիծն ու գործողությունները, համապատասխան դիրքորոշում և մոտեցում կորդեգրի»,- եզրափակվել է հայտարարությունում։

🔴Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայի զարգացումների գլխավոր պատասխանատու է համարել այդ երկրի բանակին
🔺Իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ հետախուզական և այլ տվյալներով ի սկզբանե հայտնի է եղել, որ նման գործողություն է լինելու, և Սիրիայի բանակն ու կառավարությունը ևս տեղեկացված են եղել*:
📍«Բնական էր, որ Գազայից, Լիբանանից հետո այս գործողությունները շարունակվելու էին: Զարմանալին այս գործողության դեմ Սիրիայի բանակի անկարողությունն էր և գործողությունների արագությունը: Ինքը՝ պարոն Բաշար Ասադը ևս զարմացավ և դժգոհեց սեփական բանակի պահվածքից: Պարզ էր, որ նույնիսկ սիրիական կառավարությունում բանակի մասին պատշաճ վերլուծություն չկար: Իմ կարծիքով՝ սիրիական բանակը դարձավ հոգեբանական դաշտի գերին»,-նշել է Արաղչին։
🔺Արաղչին ընդգծել է, որ այս գործողության ժամանակի ընտրության հարցում դեր է խաղացել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունն ու Իսրայելի հետ Իրանի առճակատումը, սակայն այդ գործողության հաջողության հիմնական գործոնը Սիրիայի բանակն էր, որը չի դիմադրել, իսկ դիմադրության ուժերը, չնայած այլ ճակատներում զբաղվածությանը, իրենց դերակատարումն ունեցել են:
📍«Եթե Սիրիայի բանակը կռվեր, անգամ Հալեպը չէին կորցնի»,-ասել է Արաղչին:
🔺Նախարարը նշել է, որ Իրանի հետագա քաղաքականությունը կախված է նրանից, թե ինչ իշխանություն կձևավորվի Սիրիայում, և այն ինչ դիրքորոշում կորդեգրրի Իրանի ու Սիրիայի շիաների նկատմամբ:
*Դեռ հոկտեմբերի սկզբին ԻՀՊԿ-ին հարող ԶԼՄ-ներում գրում էին, որ Թուրքիայի հովանավորյալ ուժերը, օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, ակտիվանալու և Սիրայի վարչակարգի ու դիմադրության առանցքի դեմ գործելու նպատակ ունեն:

❗️Իրանի խորհրդարանի պատգամավորը կասկածի տակ է դրել երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկածը:
«Էբրահիմ Ռայիսիին նահատակության են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»,- հայտարարել է պատգամավոր Քյամրան Ղազանֆարին: