group-telegram.com/leontinakoen/47460
Last Update:
Փաշինյանը ԱՄՆ-ից վերադարձի և Ֆրանսիա մեկնելու արանքում հոդված է հրապարակում և ասում՝ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կա՛մ ինքը հարձակվելու մտադրություն ունի և փորձում է դա իրագործելու հիմքեր ձևավորել:
Այսօր Ալեն Սիմոնյանը խոսում է, որ մենք կտանք միջանցք և հիմնավորումներ բերում, որ դա այդքան էլ միջանցք չէ, և բացի դրանից հայատարարում է, որ Ադրբեջանը 3 ամիս է չի պատասխանել իրենց առաջարկին, ինչը մտահոգիչ է։ Հարկ է նշել, որ այդ հայտարարությունները տեղի են ունենում Փաշինյանի Ֆրանսիա գտնվելու ժամանակ։
Իշխանական վերնախավը ստեղծում է նախադրյալներ պայմանավորված սադրանքի դեպքում իր վրայից պատասխանատվությունը գցելու համար։ Այսինքն եթե տեղի է ունենում այդ պայմանավորված սադրանքը իշխանական վերնախավը սկսում է գոչել որ ժողովուրդ ջան դուք էլ լավ տեսաք մենք ամեն ինչ անում էինք ձեզ հետ թափանցիկ էինք մարդիկ չցանկացան մեր առաջարկների հետ հաշվի նստել այնպես որ մենք մեղավոր ենք բայց թիվ մեկ մեղավորը չենք։
Հետո հասարակության բարոյալքվածությունը ավելի խորացնելու համար արևմտամետ պրոպագանդա օր ու գիշեր վերլուծելու է որ Պուտինը ու Էրդողանը գնացին գործարքի և մենք արդյունքում տուժեցինք և այդ ամենը նրա համար որ թաքցնեն թե ով է այս ամենի հեղինակը և մեղավորները։
Պետք է հասկանալ որ Փաշինյանը վախկոտ կերպար է և պատասխանատվություն ստանձնելը իր անձնական ես-ի հետ չի համապատասխանում։ Քանի դեռ ազգը շարունակում է մնալ բարոյալքված արհավիրքը անխուսափելի է։
BY ДЕВУШКА С РУЖЬЕМ
Warning: Undefined variable $i in /var/www/group-telegram/post.php on line 260
Share with your friend now:
group-telegram.com/leontinakoen/47460