👆👆 Ինչ խոսք, «կանխարգելման» դիրքում գտնվելը ամենեւին չի կարող դիտվել անվտանգության հուսալի երաշխիք: Բայց, այդ դիրքից դուրս գալը եւ «արդարացման»՝ կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի դիրքում հայտնվելը ոչ թե անվտանգության, այլ հենց վտանգի երաշխիք է: Որովհետեւ, պատասխանատվությունը տեղափոխում է մեզ վրա, քանի որ միշտ հնարավոր է լինելու ասել, թե մենք «ճիշտ հետեւություն չենք արել», «ճիշտ դաս չենք քաղել»:
Նաեւ դրա համար է, որ պարբերաբար խոսել եմ նաեւ պատերազմի առնչությամբ, որ անթույլատրելի է պատերազմի պատասխանատվությունն Ադրբեջանից «բերել» Հայաստան: Պարտության պատասխանատվությունը, Արցախի կորստի պատասխաննատվությունը՝ այո, եւ պետք է լինի միայն ու միայն Հայաստանում, բայց պատերազմի, ագրեսիայի պատասխանատվությունը Հայաստան «բերելը»՝ լինի բերել «նախկինի», թե «ներկայի» վրա, նույնիսկ անթույլատրելի եւ վտանգավոր սխալ է, ինչպիսին ցեղասպանության ասպեկտների քննարկում հռչակելը:

💥 Ադրբեջանը, ցավոք, ինչպես միշտ կողմնորոշվեց շատ արագ եւ USAID դեմ արշավ սկսեց մինչեւ այդ արշավը կսկսեր Տրամպը:
Ցավոք սրտի, Ադրբեջանի այդ խաղը մեզանում դիտարկվեց ձեււավորված պարզունակ կարծրատիպերով, թե իբր Ադրբեջանը խնդիր ունի ԱՄՆ հետ, կամ խնդիր ուներ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի հետ: Իսկ գործնականում, Ադրբեջանը իր համար բավականին արդյունավետ աշխատեց դեմոկրատների հետ, իսկ հետո շատ արագ կողմնորոշվեց ու սկսեց դեմոկրատների վրա միավորներ հավաքել Տրամպի մոտ:
Ինչու եմ ուշադրության արժանացնում այդ հանգամանքը: Որովհետեւ, ինչպես ասում են, «թշնամին է լավագույն ուսուցիչը»:
Թե քանի միավոր կհավաքի Բաքուն, ինչ կհաջողի այդ խաղով, տվյալ պարագայում դա չէ հարցը, այլ գործողությունների մեխանիկան, տրամաբանությունը, որը մեզանում արժանացել ու ու արժանանում է լոկ պարզունակ գնահատումների, այն էլ հիմնականում ներանձնային կամ ներքաղաքական կոնյուկտուրայից բխող:

🔥 Ես նոր չեմ գրում այդ թեմայով, այդ իսկ պատճառով գրում եմ հանգիստ:
Շատ տարիներ ի վեր խոսել եմ Հայաստանում արեւմտյան դրամաշնորհների ծախսի արդյունավետության մասին: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Հայաստանում ծախսվել են տասնյակ, գուցե հարյուրավոր միլիոններ:
Ստացվել է ոչ թե իրապես քաղաքացիական հանրություն, այլ առավելապես քաղաքացիական բյուրոկրատիա:
Եղե՞լ են արդյունավետ օրինակներ, տարբեր ոլորտներում իրապես կենսունակ եւ կարեւոր, ու գլխավորը՝ բարեխիղճ ու արդյունավետ ծրագրեր: Իհարկե եղել են, ու կան: Բայց, ցավոք սրտի, ընդհանուր հորդացող ծավալի մեջ դրանք եղել են գրեթե բացառություններ:
Ընդ որում, ինչպես կարող եմ դատել իմ անձնական զրույցներից, ոչ հրապարակային տեղեկություններից, հենց այդ բացառիկ օրինակներն են առավել բարդություններ ունեցել ծրագրերի հաստատման, ֆինանսավորման շարունակության, ընդլայնման հարցերում:
Ես չեմ խոսում այն մասին, որ արտաքին ֆինանսավորումը միշտ էլ եղել է ազդեցության տարածման միջոց, եւ այդ ֆինանսավորումից օգտվող շատ շատերը դարձել են ազդեցության գործակալներ: Ի վերջո, եթե օրինակ արեւմտյան պարագայում ֆինանսավորումը եղել է գերազանցապես թափանցիկ՝ թեեւ կարծում եմ թափանցիկության լուրջ խնդիրներ կարող էին լինել արդեն ներքին շրջանառության մեխանիզմի առումով, ապա օրինակ ռուսական ներարկումների առումով թափանցիկության խնդիր եղել է հենց «հիմքից, պայմանավորված իհարկե ռուսական «աշխատաոճով»:
Մյուս կողմից, ռուսներն իհարկե իրենց «ներարկումները» չեն փաթեթավորել առանձնապես բարձրագոչ նպատակներով, դարձյալ, իրենց բնորոշ «ոճով»:
Բայց, ըստ իս կարիք չկա անգամ քննարկել, որ մեր տիպի երկրները գտնվում են ազդեցության միտված ֆինանսական մեծ ներարկումների ներքո, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, եւ բոլորովին ոչ միայն Ռուսաստանից եւ Արեւմուտքից: Եվ սա անխոս լուրջ խնդիր է:
Սակայն, գալով արեւմտյան դրամաշնորհների նպատակայնության հարցին, դրանց ծախսը Հայաստանում, ըստ իս եղել է խիստ անարդյունավետ, եւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, դա առաջին հերթին չի հետաքրքրել հենց այդ փողը տվող երկրներին եւ այդ երկրների դիվանագիտական առաքելություններին: Այն պարզ պատճառով, որ չեն հետաքրքրել հռչակված նպատակները:
Դրա համար էլ, ովքեր եղել են բարեխիղճ՝ ծառայեցրել են փողը հենց հռչակված, հայտարարված, ծրագրերում ամրագրված նպատակներին: Եվ՝ հենց նրանց մի զգալի մասին էլ, ինչպես նշել եմ, բախվել են շարունակության «չեմուչումների» եւ բարդությունների:
Եվ այստեղ, էականը՝ որովհետեւ բարեխղճությունն ու պատասխանատվությունը ինչ որ կետում ենթադրելու էր ֆինանսավորման քաղաքական նպատակների հետ թեկուզ լռելյայն հակասություն, որովհետեւ շատ օրինաչափ ու բնական է, որ երկրները սեփական հարկատուների փողերից այլ երկրներում միլիոններ, տասնակ ու հարյուրավոր միլիոններ ծախսում են առաջին հերթին քաղաքական նպատակներից ելնելով, իսկ մնացյալը՝ ընդամենը միջոց են կամ փաթեթ:
Իսկ այդ երկրների քաղաքական նպատակները բոլորովին նույնական չէին եւ չէին կարող լինել նույնական Հայաստանի քաղաքական շահերի ու նպատակների հետ: Ես նկատի ունեմ պետական, ոչ թե «իրական» Հայաստանը:
Միեւնույն ժամանակ, կարծում եմ, այդուհանդերձ, որ վերը նկարագրածս պատկերի առումով խնդիրը եղել է այն, որ այդ պատկերը պետական Հայաստանը կառավարել է անարդյունավետ, ինչպես, ցավոք, պետական կառավարումն ընդհանրապես:
Արդյունավետ կառավարման դեպքում, մենք որեւէ դասավորությամբ եւ որեւէ դիտանկյունով չէին կանգնի պետական ու «իրական» Հայաստանների «դիլեմայի» առաջ:
Այո, ես կարծում եմ, որ «դիլեման» պատմականն ու իրականը չէ, դիլեման պետականն ու «իրականն» է:

💥 Ներեցեք, բայց «ոչ կառավարական» սեկտորին պետական միջոցներով օգնելու գաղափարը վատ եւ անընդունելի գաղափար է: Առավել եւս այսօր, երբ ակնհայտ է ներքաղաքական բեվեռացումը եւ պարզապես բացարձակապես չկա որեւէ անաչառ եւ օբյեկտիվ բաշխման տեսական շանս անգամ:
Շատ ցավալի է, որ ամերիկյան ֆինանսավորման հնարավոր դադարեցումը կարող է խնդիրներ ստեղծել այն կազմակերպությունների համար, որոնք իսկապես աշխատել են մարդկային, մասնագիտական եւ անգամ պետական բարեխղճությամբ, չնայած այլ պետությունից ստացվող ֆինանսավորմանը: Այդ շարքում են լրատվամիջոցներ, որոշ մեդիակազմակերպություններ, նաեւ հասարակական այլ ուղղությունների կառույցներ:
Բայց, ամերիկյան ֆինանսավորման բացը պետական միջոցներով, այսինքն՝ հանրային միջոցներով ծածկելը այլ բան չի լինի, քան քաղաքական կոռուպցիայի հաստ շերտի ձեւավորման իրական ռիսկ:
Առավելագույնը, որ կարող է անել կառավարությունը, դա բանակցելն է Եվրամիության հետ, Եվրամիության երկրների հետ, ֆինանսավորումը նրանց միջոցներով ավելացնելու համար, եթե իհարկե նրանք կհամաձայեն, հաշվի առնելով այն, որ Տրամպը կարծես թե բավականին մեծացնելու է ԵՄ ֆինանսա-տնտեսական բեռը թե Ուկրաինայի, թե ընդհանրապես եվրոպական անվտանգության համատեքստում:
Համենայն դեպս, չէ՞ որ պաշտոնական Երեւանը ամեն առիթով կրկնում է, որ ԵՄ հետ հարաբերությունը բարձրացրել է աննախադեպ մակարդակի: Փաստորեն, կարող է լինել դա ցույց տալու հարմար առիթ, եթե իրապես առաջանա ամերիկյան ֆինանսավորման արգելափակման հարց:

💥 Այսօր շատերը հիշեցին, որ 27 տարի առաջ՝ 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ իրադարձությունը ըստ էության կարող է համարվել Հայաստանի հետխորհրդային պատմության հանգուցային դրվագներից մեկը, եւ գուցե նույնիսկ՝ որոշակի մեկնակետ
Ինքս տարբեր առիթներով հնարավորություն ունեցել եմ արտահայտել իմ մոտեցումներն ու պատկերացումները այդ թեմայի վերաբերյալ: Ովքեր հետեւել են, թերեւս նկատել են, որ իմ կարծիքն այդ հարցերի վերաբերյալ զգալիորեն տարբեր է այս տարիների ընթացքում զգալի տարաբնույթ մոտիվներով ձեւավորված, ընդհուպ որոշակիորեն միֆականացված մոտեցումներից:
Այդ իմաստով, օգտվելով այսօրվա առիթից, ուզում եմ հայտնել, որ մտադիր եմ առաջիկայում Հայաստանի անցնող այդ շրջանին որոշակի հանգամանալիությամբ անդրադառնալ առանձին շարքով, պայմանական՝ 1998-2018 շրջան:
Նշեմ, որ շարքը չի լինի լայն հանրային: Մտադիր եմ այդ շարքը որոշակի պարբերականությամբ ներկայացնել իմ ՊԱՏՐԵՈՆԻ բաժանորդագիրներին: Ովքեր հետաքրքրված են, կարող են բաժանորդագրվել, ինչի համար բնականաբար կլինեմ շնորհակալ: Ինչպես բազմիցս նշել եմ, նպատակը բաժանորդագիրների օգնությամբ այս հարթակը զարգացնելն ու մատուցման նոր ձեւաչափերի անկախ հնարավորություն ստեղծելն է:
Շարքը մտադիր եմ սկսել մարտից:
Պատրեոնին բաժանորդագրվելու համար կարող եք անցնել հղումով, որ կա տելեգրամյան էջիս վերեւի մասում:
Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նաեւ մինչեւ այժմ բաժանորդագրված ընկերներին եւ հետեւորդներին:

💥 Կրոնական ազատությունների ալյանսի թեմայով, որի հերթական գագաթնաժողովի համար Վաշինգտոնում է Նիկոլ Փաշինյանը:
Այս օրերին՝ Տրամպի հաղթանակից ու պաշտոնամուտից հետո, շատ գնահատականներ լսեցի, որ Տրամպը մեծ տեղ է տալիս եկեղեցուն, իսկ ահա Փաշինյանը ՀԱԵ հետ հակադրության մեջ է, հետեւաբար դա Տրամպի «գծի» հետ հակադրության հանգամանք է:
Սա հիշատակվում է Փաշինյանի հանդեպ ընդդիմախոսության համատեքստում:
Այս առումով կարծում եմ, որ մենք մոլորության մեջ ենք, եթե կարծում ենք, թե Տրամպին ու նրա վարչակազմին առանձնապես հետաքրքրում է Հայ Առաքելական եկեղեցու դերն ու ճակատագիրը՝ Հայաստանում կամ դրանից դուրս: Հետեւաբար, շատ մեծ հարց է, Փաշինյանի հակադրությունը ՀԱԵ հետ, Տրամպի թիմի համար կընկալվի բացասակա՞ն, թե՞ դրական:
Այն, որ նա հեռախոսազրույց է ունեցել Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, ինչը շատ ուշադրության արժանացավ Հայաստանում, բոլորովին չի պայմանավորված ՀԱԵ հանդեպ նրա վերաբերմունքով: Այդտեղ կար ընդամենը երկու թեմա, ինչի մասին մի քանի անգամ ասել եմ նաեւ այդ օրերին՝ Լիբանան՝ մերձավորարեւելյան համատեքստով, եւ եկեղեցիների համաշխարհային Խորհուրդ, որի նախագահն է Արամ Առաջինը եւ որը ներառում է մոտ 400 միլիոն քրիստոնյաների: Այո, ՀԱԵ-ն էլ այդ կառույցի անդամ է, բայց համեմատեք տեսակարար կշիռը 400 միլիոնի մեջ:
Ըստ այդմ, Հայաստանի պետականության ինքնության եւ քաղաքական ճարտարապետության կառուցվածքում դավանա-քաղաքական բաղադրիչը հարց է, որի շահառուն միայն ու միայն մենք ենք, մեր պետությունը, պետականությունը:
Եվ այդ հարցի լուծումը պետք է փնտրենք զգայականությունից առավելագույնս զերծ, դիտարկելով ներկայիս աշխարհակարգային միտումները, որտեղ դավանա-քաղաքական բաղադրիչը անկասկած ստանում է առավել նշանակալից դեր:
Պարզապես, մեր եկեղեցու պարագայում այդ հարցի շահառուն միայն մենք ենք: Դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք արտաքին աշխարհի հետ: Եվ այդ իմաստով, ի դեպ, պետք է օգտագործել նաեւ Կիկիկիո կաթողիկոսության հանգամանքը:
Բայց, կրկնեմ, Հայ Առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերակցության կոնցեպտուալ հարցի լուծումները, նոր աշխարհում, հետաքրքիր կարող են լինել միայն մեզ, եւ այդ հարաբերության կենսունակ բանաձեւը գտնելը մեր հավաքական հրամայականներից է:

Hakob Badalyan
🔥 Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ոչ թե ցեղասպանության ուրացում կամ ժխտում են՝ դա անհնար բան է, այլ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումների վերանայում: Դրա ներքո հասկացվոում է հետեւյալը՝ ԽՍՀՄ-ը, ռուսները, ցեղասպանության հարցը դարձրել են գործիք Թուրքիայի…
🔥 ՌԴ-ն հայերի ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականին: Ի՞նչ եք կարծում, եթե այդ ժամանակ չլիներ ճանաչումը, արդեն Ելցինի իշխանափոխության խնդրի հանգուցալուծումից հետո, երբ հաղթեց այն թեւը, որի ներկայացուցիչ ընտրվեց Պուտինը՝ ՌԴ-ն կճանաչե՞ր ցեղասպանությունը:
Ըստ իս, սա հարց է, որը չունի միարժեք պատասխան: Ավելին, կարծում եմ նույնիսկ, որ ավելի հավանական է, որ Պուտինի նախագահությամբ Ռուսաստանը կարող է եւ չճանաչեր ցեղասպանությունը, եթե այն ճանաչված չլիներ Ելցինի նախագահության շրջանում:
Սա բոլորովին այն մասին չէ, որ Ելցինն ավելի հայասեր կամ մարդասեր էր, քան Պուտինը: Թողնենք այդ «ռոմանտիկան»:
Ըստ իս, այն, որ Ռուսաստանը ճանաչեց ցեղասպանությունը, ավելի շատ պետք էր Արեւմուտքին: Ես սա չեմ չափում մեր դիտանկյունից, այլ հենց միջազգային դասավորության: Արեւմուտքին պետք էր, որպեսզի Ռուսաստանը ճանաչի եւ դրանով թեկուզ որոշակի «կայուն լարվածության» «սպիրալ» ձեւավորվի Թուրքիայի եւ ՌԴ միջեւ:
Անշուշտ, այնտեղ պատկերացնում էին ռուս-թուրքական տակտիկական համաձայնությունների հնարավոր ամբողջ արեալը, հետեւաբար տեսնում էին թերեւս հնարավորինս հանգամանքների անհրաժեշտություն, որոնք կապահովեն «կայուն» տարածություն:
Եվ, քանի դեռ Ռուսաստանի հանդեպ մեծ էր ազդեցությունը, իսկ Ելցինի ժամանակ դա մեծ էր, ցեղասպանության ճանաչումը կարող էր դիտվել այդպիսի միջոցներից մեկը: Ի դեպ, թերեւս հատուկ ուշադրության է արժանի, որ ճանաչումը տեղի ունեցավ 1995-ին՝ 1996-ի նախագահական ընտրություններին նախորդող տարում: Հիշենք, թե ինչպիսի ծանր վիճակում էր Ելցինը այդ ընտրություններին ընդառաջ եւ որքան էր նրա համար մեծացել արեւմտյան աջակցության նշանակությունը:
Կրկնեմ, այս դիտարկումներում մի փնտրեք համակրանք եւ հակակրանք, այլ ընդամենը քաղաքական մոտիվների սառը դիտարկման փորձ: Ավելին, բացարձակ կասկածի տակ չէ այն, որ ցեղասպանության հարցը Ռուսաստանի ձեռքին էլ եղել է գործիք, բայց եկեք նաեւ դիտարկենք մեկ այլ բան:
Ճանաչման հարցում որտե՞ղ է եղել Թուրքիայի համար ամենամեծ տագնապը: Ռուսաստանու՞մ, թե՞ ԱՄՆ-ում: Իհարկե ԱՄՆ-ում, որովհետեւ միայն հեգեմոնի դիրքորոշումը կարող էր Թուրքիայի համար ստեղծել լուրջ խնդիր: Այո, Անկարան բնականաբար իր դժգոհությունն էր հայտնում որեւէ պետության ճանաչման պարագայում, բայց այդ ճանաչումները ոչ միայն սկզբունքային խնդիր չեն դրել Թոււրքիայի առաջ, այլ Թուրքիան է սպառնացել ճանաչողների առաջ դնել տնտեսական խնդիրներ եւ նրանց զգալի մասի վրա դա թողել է ազդեցություն՝ յուրաքանչյուրի հանդեպ այսպես ասած իր չափով:
Ավելին, ըստ իս հենց դրանց պատճառով է նաեւ, որ Ֆրանսիան իրեն թույլ տալով օրենքի ուժով ճանաչել ցեղասպանությունը, պաշտոնապես սահմանել ապրիլի 24-ը հիշատակի օր, լինել ընդհանրապես այդ հարցում առաջամարտիկ, այդուհանդերձ չգնաց վերջին քայլին՝ չքրեականացրեց ժխտումը:
Այդպիսով, իմ կարծիքով Թուրքիայի համար ամենից տագնապալին եւ վճռորոշ նշանակությունն ունեցողը եղել է այն, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, կճանաչի՞, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ շեշտադրումներով կլինի ճանաչումը, պարզապես ցեղասպանության բառի օգտագործում եւ կոնգրեսի խորհրդատվական բնույթի բանաձեւե՞ր, թե՞ օրենքի անվերապահ ուժ: Դրանք էական տարբերություններ են: Եվ առ այսօր, Նահանգները փաստացի ճանաչել է ավելի շուտ բարոյական հարթության վրա, քան իրավական, որովհետեւ չի եղել ճանաչում օրենքի ուժով:
Որովհետեւ, օրենքի ուժով ճանաչման դեպքում արդեն բոլորովին այլ հնարավորությունների դաշտ կարող է բացվել Նահանգներում հայկական կազմակերպությունների համար:

🔥 Ռեգիոնում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, Թեհրանում ընդունելով Իլհամ Ալիեւի արտաքին հարաբերությունների հարցերի օգնական Հիքմեթ Հաջիեւին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը: Հաջիեւին ընդունել է նաեւ Իրանի արտգործնախարար Արաղչին, ասելով, որ ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխությունների անընդունելիությունն Իրանի համար սկզբունքային մոտեցում է:
Հաջիեւն ըստ ամենայնի Թեհրան էր մեկնել Իրանի տրամադրությունները հասկանալու եւ շոշափելու նպատակով, հատկապես հունվարի 17-ին Մոսկվայում ռուս-իրանական պայմանագրի ստորագրումից հետո: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ վերջին տասն օրվա ընթացքում փաստորեն Ադրբեջանից երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է մեկնում Թեհրան: Մոտ տասը օր առաջ այնտեղ էր փոխվարչապետ, «մեծ քաջ ծանոթ» Շահին Մուստաֆաեւը:
Մուստաֆաեւի այցից հետո մեկնում է Հաջիեւը: Հաջիեւը ի պաշտոնե այսպես ասած բարձրաստիճան չէ, սակայն դե ֆակտո առանցքային ֆիգուր է, քանի որ ներկայացնում է Ալիեւի վստահելի անձանց մերձ շրջանակը:
Եվ այստեղ հարց է առաջանում՝ Մուստաֆաեւի այցից հետո՞ է առաջացել Հաիջեւի մեկնելու կարիքը, թե՞ իրանական կողմն է Մուստաֆաեւից հետո «պահանջել» Ալիեւի այսպես ասած առավել մերձ շրջանակի անձի:
Համենայն դեպս այն, որ տասն օրվա մեջ տեղի է ունենում երկու այդպիսի այց, այսպես ասած սովորական ընթացք չէ: Առավել եւս, որ երկուսն էլ հանդիպել են նաեւ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ահմադիանին, որը հունվարի 7-ին էր եղել Բաքվում: Ինչպես հիշում եք, հետո նա եկել էր Երեւան:
Այդպիսով, ինչի՞ մասին է ադրբեջանա-իրանական այս ինտենսիվ կոմունիկացիան: Իրանը բավականին բաց տեքստով անում է իր զգուշացումը, ըստ էության՝ «ավանդական» զգուշացումը: Դա լավ է: Բայց, միեւնույն ժամանակ միամտություն է դրա հետ անվերապահ հույս կապելը: Մյուս կողմից, այդ իմաստով Իրանն իհարկե առանցքային գործոն է, որի հետ համենայն դեպս պետք է աշխատել սերտ:
Շատ է խոսվում, որ Իրանը թուլացել է, հատկապես մերձավորարեւելյան վերջին իրադարձությունների ծիրում, եւ նվազել է ազդեցությունը:
Կարծում եմ, որ սա մի քիչ առերեւույթ գնահատական է, այսպես ասած՝ կարճաժամկետ մակերեսի մասին գնահատական: Իրավիճակը հարկ է չափել ռուս-իրանական պայմանագրի պրիզմայով: Նշաձողն այլեւս դա է, որը դե ֆակտո միջուկային պայմանագիր է: Ավելին, այդ Տրամպի «երկրորդ գալստյան» համատեքստում ռուս-ամերիկյան շփումների թերեւս առաջին արգասիքն է՝ Իրանի դերի վերաբերյալ:
Դա չի նշանակում մերձավորարեւելյան հարցի լուծում, բայց ռուս-իրանական պայմանագիրը այդ հարցի սկզբունքային դետալներից մեկն է, ինչը հավանաբար Վաշինգտոնում կբացատրվի նաեւ այնտեղ ժամանող Նաթանյահուին, որը կլինի Տրամպի նախագահության շրջանում Սպիտակ տուն առաջին «բերման ենթարկվածը»: 🇺🇸🇷🇺🇮🇷

💥 Լուր է՝ «44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը»:
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ տեղեկատվա-քարոզչական այդ պարզունակությունը սպառողների շերտ կարող է լինել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ գերտերության մայրաքաղաք Վաշինգտոնի հայ համայնքի շրջանում:
Տխուրը հենց այն կլինի, եթե նրա հաշվարկը լինի իրավացի եւ Վաշինգտոնում իրապես լինի այդ ամենը սպառող համայնք կամ համայնքային շերտ:
Խոսքը հենց Վաշինգտոնի մասին է, ԱՄՆ առանձնահատուկ քաղաքի:

💥 Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Չադում նախկին ֆրանսիական ռազմակայանները կանցնեն Թուրքիային: Ինչպես հայտնի է, Չադը նախորդ տարեվերջին հայտարարեց, որ Ֆրանսիան պետք է դուրս բերի զինուժն իր տարածքից: Ֆրանսիական երկու ռազմակայանները, այժմ, ըստ թուրքական լրատվամիջոցների, կտրվեն Թուրքիային: Հատկանշական է, որ այդ ռազմակայանները Լիբիայի եւ Սուդանի սահմանների մոտ են:
Աֆրիկայում տեղի ունեցողը քիչ է արժանանում մեր ուշադրությանը, մինչդեռ Աֆրիկայի շուրջ պայքարն աշխարհաքաղաքականության առանցքային գոտիներից է: Մասնավորապես, Սուդանում արդեն երկու տարի է օրինակ ընթանում է դաժան պատերազմ, որն իհարկե իր մասշտաբներով ու ինտենսիվությամբ ուկրաինական չէ, բայց նաեւ զգալի գերազանցում է այն պատերազմին, որ վարվում էր Գազայում կամ Լիբանանում
2023 թվականից Սուդանում բռնկված քաղաքացիական պատերազմը խլել է արդեն տասնյակ հազար կյանքեր, մոտ տասը միլիոն մարդ տեղահանվել է, արդյունահեղությունը շարունակվում է: Պատերազմող կողմերը կառավարական բանակն են եւ այսպես կոչված Արագ արձագանքման ուժեր ռազմմական կառույցը: Բնականաբար դրա ներքո կա աշխարհաքաղաքական դիմակայությունը: Սուդանի կառավարությունը ունի Ռուսաստանի աջակցությունը, իսկ հակառակ կողմում շահագրգռություն ունի Բրիտանիան:
Ըստ ամենայնի, հենց Բրիտանիային գուցե պետք է տեսնել Ֆրանսիայի դուրսմղման եւ ռազմակայանները Թուրքիային տրամադրելու հնարավոր քայլի հետեւում: Թուրքիան ըստ ամենայնի կաջակցի Սուդանի հակակառավարական ուժերին, հատկապես, որ ըստ տեղեկությունների վերջին մի քանի ամիսներին նրանք կորցրել էին ռազմական առավելությունը եւ ունեցել մի շարք կորուստներ:
Ռուսները Սուդանից փորձում են ստանալ համաձայնություն Կարմիր ծովի ափին ռազմակայն կառուցելու համար, պատրաստակամություն հայտնելով նաեւ դրա դիմաց C 400 կայան տրամադրել Սուդանին: Սակայն, մեկ ամիս առաջվա տվյալով, կառավարությունը կարծես թե անհանգստանում է Արեւմուտքի արձագանքից: Եթե կառավարական բանակը այսպես ասած հաղթի պատերազմը Արագ արձագանքման ուժերի դեմ, ապա հնարավոր է, որ Ռուսաստանը կարողանա լուծել ռազմակայանի հարցը: Իսկ այդ դեպքում, Ռուսաստանը ռազմավարական շատ ավելի ամուր դիրքում կհայտնվի՝ Կարմիր ծովի եւ Սուեզի ջրանցքի գոտում վերահսկողական դիրքի իմաստով, քան Սիրիայում իր ռազմակայաններն ու ներկայությունը:
Հետեւաբար, Արեւմուտքի, մասնավորապես Բրիտանիայի համար այդ հնարավորությունը խափանելն է լինելու առանցքային խնդիր, որովհետեւ ռազմակայանի պարագայում ռուսներն էապես կարող են սահմանափակել Մերձավոր Արեւելքում Բրիտանիայի «մանեւրի» տարածությունը:

🔴🔴🔴 Վերստին հիշեցնեմ, այս օրերին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տրամպին այդպես էլ չշնորհավորեց պաշտոնամուտի կապակցությամբ, ի տարբերություն օրինակ մեր ռեգիոնալ հարեւաններ Վրաստանի եւ Ադրբեջանի: Համենայն դեպս, որեւէ հարթակում չկա այդպիսի շնորհավորանք:
Նիկոլ Փաշինյանն իհարկե շնորհավորել է Տրամպին՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Բայց, մի բան է այդ շնորհավորանքը, մեկ այլ բան է շնորհավորանքը պաշտոնամուտի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այդ առիթով շնորհավորանք Հայաստանի վարչապետն ԱՄՆ նախագահին չի հղել:
Մոռացե՞լ է, թե՞ կա այլ պատճառ: Համենայն դեպս հետաքրքիր է:

💥 Որեւէ գործող իշխանություն հեռանում է, երբ ձեւավորվում է նոր իշխանություն: Ոչ թե ընտրվում է նոր իշխանություն, այլ՝ ձեւավորվում:
Թե ինչպես է ձեւավորվում այդ իշխանությունը, սա հարցի մյուս կողմն է: Տարբերակները կարող են շատ լինել, բազմազան: Հիմնականում՝ նոր իշխանություն կարող է ձեւավորվել հրապարակում՝ կամ փողոցում, բառի անմիջական իմաստով: Կարող է ձեւավորվել իշխանության միջանցքներում: Կարող է ձեւավորվել աշխարհաքաղաքական կուլիսներում:
Ընդ որում, ավելի գործնական են երկրորդ եւ երրորդ տարբերակները, իսկ փողոցը կամ կարող է լինել պրոցեսը սպասարկող միջոց, կարող է եւ՝ ոչ:
Օրինակ, 1998-ին չի եղել փողոցի կարիք: 2008-ին՝ առաջացել է: Ըստիս թյուր է, թե 2008-ի մարտի 1-ին չի եղել իշխանափոխություն: Եղել է, ու շատ խորքային եւ բազմաշերտ: Այո, այն չի կրել դասական բնույթ, այսինքն հրապարակն ու իշխանությունը չեն փոխվել տեղերով, բայց իշխանափոխություն եղել է, եւ էական:
2018-ին եղել է «դասական սպասարկում»՝ փողոցի, հրապարակի անվերապահ գերակայությամբ:

🔥 Արդեն գրեթե երկու օր Վաշինգտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, արել է ընդամենը մեկ էական հայտարարություն:
«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»:
Այս հայտարարությունը նա արել է Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների հայ եւ օտարերկրացի ներկայացուցիչներ:
Փաստացի, ի՞նչ է ստացվում: Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հայտարարում է, որ Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթություն չէ: Այլապես, նա ինչու՞ պետք է հայտարարի, որ դա ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում «ներառելը» կլիներ կարեւոր: Եթե՝ «ներառելը կլիներ շատ կարեւոր», ապա կնշանակի, որ այս պահին ներառված չէ:
Ես չեմ կարծում, թե Փաշինյանը բառերը, այսպես ասած բայերն ու ժամանակները օգտագործում է առանց դրանց հանդեպ ուշադրության:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա արձանագրում է, որ Կովկասում խաղաղության հարցը ԱՄՆ առաջնահերթություն չէ:
Մի փոքր գնանք հետ, մի քանի ամիս, 2024 թվականի ամառ, Երեւան. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ համար առաջնահերթություն է Միջին միջանցքի ստեղծումը՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծովի ավազան:
Փաշինյանի հայտարարությունը Վաշինգտոնում, նշանակու՞մ է ակնարկ, որ ԱՄՆ համար Միջին միջանցքը լինելով առաջնահերթություն, այդուհանդերձ առաջնահերթություն չէ դրա՝ միայն խաղաղ ճանապարհով լինելը:
Այդպես եղել է նաեւ մինչեւ՞ վարչակազմի փոփոխությունը, թե՞ Փաշինյանը կարծում է, որ այդպես է վարչակազմի փոփոխությունից հետո: Ինչպես նկատել եմ, Տրամպի թիմից կարծես թե առայժմ չի եղել որեւէ էական անդրադարձ Կովկասին: Առավելագույնը, Մարկո Ռուբիոն Հայաստանի եւ Ադբրբեջանի միջեւ գործընթացը քննարկել է Թուրքիայի հետ:
Փաստացի, գոնե առայժմ նա այդ հարցը չի քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իհարկե, Ռուբիոն գերզբաղված է առավել կարեւոր հարցերով, բայց դա էլ հենց ցուցիչ է:

💥 «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը», Սպուտնիկի հետ զրույցում ասում է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը:
Պարբերաբար խոսել եմ այս թեմայով, բնորոշելով, որ հայ-ռուսական հարաբերությունը ըստ էության ճգնաժամահեն կառուցվածքից անցում է կատարում դեպի «բնականացում», համապատասխանեցում այն միջավայրին, որում պետք է գոյություն ունենա այդ հարաբերությունը:
Բազմիցս արտահայտվել եմ, որ ճգնաժամմի հիմք Փաշինյանին դիտարկելը գուցե նպատակահարմար է քաղաքական շահերից ելնելով, բայց հեռու է իրականությունից: Բազմիցսս հիշեցրել եմ, որ ամենեւին անամպ եւ սահուն չի եղել հարաբերությունը դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից: Ինչու՞ չեմ ասում Տեր-Պետրոսյանի, որովհետեւ 1998-99 թվականներից Ռուսաստանում տեղի է ունեցել պատմական-ճակատագրական հանգուցալուծում, պետական հետագա ընթացքի տասնամյակների վճռորոշ ընտրություն: Իսկ դա արդեն բաժին է ընկել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանին:
Այն ժամանակ իհարկե չկար Ֆեյսբուք, անգամ համացանցային լրատվամիջոցներ գրեթե չկային՝ առավելագույնը մեկ, երկոու, երեք: Ես եղել եմ ակտիվ լրագրության ռեժիմում, կարող եմ հիշեցնել բազմաթիվ դրվագներ: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ համեմատելի է այդ շրջանը ներկայի հետ: Այստեղ անշուշտ իրենց դերն ունեն թե անձինք, որոնք զբաղվում էին խորքային առումով ճգնաժամահեն հարաբերության կառավարման խնդրով, թե իհարկե լայն իմաստով ժամանակաշրջանը եւ միջազգային իրողությունները: Մուրճն ու սալը այդ ժամանակահատվածում այդքան սեղմված չէին, մանեւրը, հետեւաբար ճգնաժամահեն միջավայրը կառավարելը համեմատաբար ավելի դյուրին էր:
Իրավիճակը բարդանում էր ժամանակի հետ: Առթի ունեցել եմ ասելու, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կառավարումը դարձավ ավելի բարդ, որովհետեւ սկսում էր սեղմվել միջավայրը, եղել էր Պուտինի մյունխենյան հայտնի ելույթը, հասունանում էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը աշխարհակարգային վերափոխումների առաջին լուրջ դետոնատորն էր:
Դե, Փաշինյանի շրջանին ծանոթ են գրեթե բոլորը: Միջավայրային առումով իրավիճակն իհարկե շատ ավելի բարդ է՝ ճգնաժամը կառավարելու տեսանկյունից: Դրան ավելանում եւ այն, որ Հայաստանում ըստ էության կառավարման ապաշնորհ թիմ է:
Այդուհանդերձ, ես շարունակում եմ կարծել, որ իրավիճակը կառավարվում է:Շատերը կառավարվելը դիտարկում են ժողովրդական լեզվով ասած՝ «ջանջիգյար» տրամաբանության մեջ: Ոչ, ավելորդ է ասել, որ դրանք քաղաքական կեղծ կատեգորիաներ են, այն էլ Հայաստանի ու Ռուսաստանի տրամաչափերի տարբերության պայմաններում:
Հարց կառաջանա, թե ինչու՞ է հարաբերությունը միշտ եղել ճգնաժամահեն: Համառոտ: Որովհետեւ, այն սուբյեկտները, որոնք Հայաստանի համար եղել են ընթացիկ ու էքզիստենցիալ սպառնալիքների ու մարտահրավերների աղբյուր, Ռուսաստանի աշխարհաքաղաքականության համատեքստում դիտվել են տակտիկական եւ ռազմավարական նպատակների այլ համակարգում, հետեւաբար պահանջել են աշխատանք այլ տրամաբանության մեջ:
Պատկերի փոփոխությամբ, որ տեսնում ենք այսօր, առավել շահագրգռվածը հենց Ռուսաստանն է, որքան էլ տարօրինակ հնչի եւ բարդ լինի այդ իրողության ընկալումը այն ավանդական կառուցվածքների համապատկերում, որ գերակշռում է մեր հասարակական-քաղաքական միջավայրում՝ այսպես ասած մետ եւ հակա բանաձեւերով:🇦🇲🇷🇺

💥 Օրը եզրափակեմ Էրդողանի եւ Սիրիայի այսպես ասած նոր ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ Շարաայի հանդիպումով, որ տեղի է ունեցել Անկարայում:
Որքան էլ Թուրքիան դիտարկում ենք Սիրիայում տեղի ունեցած փոփոխության հիմնական «հոգաբարձու», այդուհանդերձ մեղմ ասած ավելի քիչ չէ հավանականությունը, որ Անկարայի համար Սիրիան ավելի շուտ կարող է վերածվել «հոգեւարքի»:
Իհարկե մի քիչ այսպես ասածսուր արտահայտություն եմ օգտագործում, բայց ըստ ամենայնի Անկարայի հաղթանակը թերեւս ավելի շատ նախնական տպավորություն է, քան ամուր գործընթաց:
Իսկ դրա նուրբ վկայություն է օրինակ այն, որ այդուհանդերձ, թեկուզ դիտվելով թուրքական պրոքսի, Սիրիայի այսպես ասած ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ Շարաային իր առաջին արտերկրյա այցը կատարել է Սաուդյան Արաբիա, հետո նոր միայն Անկարա: Սրանք նշանային հանգամանքներ են:
Ահմադ Ալ Շարաային իհարկե դեռ շաատ երկար ժամանակ է Էրդողանին «հայր ճանաչելու», բայց դրանով հանդերձ, նա փորձելու է աստիճանաբար, նրբորեն դուրս գալ «որդեգրի» կարգավիճակից: Իսկ դրա համար նախադրյալներ առկա են, որովհետեւ Սիրիայի հարցում դեռ նոր է միայն սկսում ինչպես ասում են՝ «գորգի տակի պայքարը»:
ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ Արեւմուտքը ուզում է սիրիական կարգավորումից դուրս թողնել Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին, միաժամանակ նշում, թե Սիրիայում եղած տարբեր խմբավորումների միջեւ երկխոսությունը այդքան էլ լավ չի ընթանում: Սա այլ բան չէ, քան սպառնալիք, առաջին հերթին Թուրքիային, ոչ թե Արեմուտքին:
Սպառնալիք այն իմաստով, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը կարող են Սիրիայում խաղալ ապակայունացման վրա, իսկ դրա ռեսուրսները նրանք ունեն, այդ թվում Սիրիայի նոր կառավարությունը չենթարկվող որոշ զինված խմբավորումների տեսքով: Իսկ Սաուդյան Արաբիան եռյակի հետ ունի բարվոք աշխատանքային հարաբերություն:
Հիշեցնեմ օրերս տարածված տեղեկությունը, որ Ռուսաստանը Պուտին-Տրամպ հանդիպման հնարավոր վայր դիտարկում է կամ Էմիրությունները կամ Սաուդյան Արաբիան: Այսինքն, չի դիտարկում Թուրքիան, որը եւս նշվում էր հնարավոր վայրերի շարքում:
Անկարան իհարկե Բրիտանիայի «կորդինատորությամբ» եւ հնարավոր է Ֆրանսիայի անուղղակի ներգրավվածությամբ կփորձի խաղալ Կատարի եւ Իսրայելի հետ: Թուրքիան ու Կատարը պաշտպանության նախարարների մակարդակով կնքել են գործակցության նոր համաձայնագիր:
Ի դեպ, Կատարի էմիրն էլ առաջին օտարերկրացի պաշտոնյան է, որն այցելել է Սիրիա՝ նոր կառավարության պաշտոնավարման շրջանում: Կատարը կփորձի իհարկե իր փողերով հակակշռել Սաուդյան Արաբիայի փողին: Սիրիայի նոր կառավարությանը փող պետք է շատ, իսկ Թուրքիան դա չունի: Սաուդների այդ առավելությունը կփորձի չեզոքացնել Կատարի միջոցով: Բայց, Կատարը վատ հարաբերություն չունի նաեւ Իրանի հետ:
Մերձավոր արեւելքում պաատկերը միշտ է շատ խայտաբղետ, բայց այսօր առավել քան բարդ է, որովհետեւ գերտերությունները ոչ թե պարզապես պրոքսի պայքար են մղում այնտեղ, այլ բաժանում աշխարհն ու ռեգիոնը: 🇹🇷🇸🇾🇺🇸🇷🇺🇮🇷🇨🇳🇬🇧🇸🇦🇮🇱🇶🇦🇫🇷

🔥 Արդեն գրեթե երկու օր Վաշինգտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, արել է ընդամենը մեկ էական հայտարարություն: «Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային…
💥Ինքնին փաստը, որ ԱՄՆ աշխատանքային այցի մեկնարկի առաջին երկու օրերին Հայաստանի վարչապետը որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ գործադիր իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի հետ, արդեն իսկ հարաբերության գործնական մակարդակի որոշակի ցուցիչ է:
Կլինի՞ ի վերջո հանդիպում, թե՞ ոչ: Այստեղ էական է նաեւ տարբերակել հանդիպումն ու շփումը: Միջոցառումների շրջանակում, որոնց մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը՝ Կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողով եւ Ազգային աղոոթքի նախաճաշ, շփումները բնականաբար ունեն մեծ հավանականություն:
Բայց, իրական ցուցիչը հանդիպումներն են: Եվ, այն, որ այցի փաստացի առաջին կեսին չի եղել գործադիրի մակարդակում որեւէ հրապարակային հանդիպում, արդեն իսկ ցուցիչ է:
Բայց, այստեղ չկա նաեւ զարմանալի ոչինչ: Ինչպես նշել եմ բազմիցս, հայ-ամերիկյան հարաբերության շուրջ վերջին մեկ-երկու տարիների մեծ աղմուկը գործնականում զուրկ է եղել միջպպետական բովանդակությունից եւ պայմանաավորված է եղել ԱՄՆ աշխարհաքաղաքական մոտիվներով, որոնց պարագայում գլխավոր հետաքրքրությունը եղել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա սխեմայի ձեւավորումը:
Նախօրեին անդրադարձել եմ, թե որն է եղել Նիկոլ Փաշինյանի այցի անցնող երկու օրերի թերեւս միակ էական հայտարարությունը, եւ ինչու՞ եմ հենց դա համարում գոնե առայժմ ԱՄՆ այցի ընթացքում հնչած միակ էականը:
Եվ վերստին, ընկերներ, հետեւորդներ, իմ այդ դիտարկումները ամենեւին այն մասին չեն, թե ինչ վատը կամ խորամանկն է ԱՄՆ, այլ այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունն էլ գերազանցապես կենացների տրամաբանությամբ փաթաթելը, ինչպես ժամանակին եղել է հայ-ռուսականը, ժամանակի ընթացքում տանելու է ուղիղ այնպիսի հանգրվանի, ուր տարել է հայ-ռուսական հարաբերությունը: Ընդ որում, տանելու է գուցե ավելի արագ, որովհետեւ իրադարձությունները սկսել են զարգանալ ավելի արագ:

🔥 Սա գուցե ավելորդ չէ իմանալ, հասկանալու համար, թե ինչի՞ է մասնակցում Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում:
Ազգային աղոթքի նախաճաշն ամենամյա միջոցառում է, որն ԱՄՆ-ում անցկացվում է արդեն գրեթե 7 տասնամյակ, իսկ 953 թվականից դրան մասնակցում եւ ելույթ են ունենում նաեւ նախագահները: ԱՄՆ բոլոր նախագահները իրենց պաշտոնավարման շրջանում առնվազն մեկ անգամ մասնակցել են Ազգային աղոթքի նախաճաշ միջոցառմանը:
Միջոցառումը սկզբնական շրջանում նախաձեռնվել է որպես ներամերիկյան էլիտաների հավաքույթ, որտեղ քննարկվել են երկրիմ վերաբերող հարցեր: Սակայն, հետագայում այն դարձել է ըստ էության միջազգային մասշտաբի միջոցառում: Յուրաքանչյուր փետրվարի առաջին հինգշաբթին կազմակերպվող միջոցառումներին մասնակցում է աշխարհի ավելի քան 100 երկրի քաղաքական, տնտեսական, ֆինանսական վերնախավերի գրեթե 3000 կամ ավելի մասնակից:
Միջոցառումը իր այսպես ասած գաղափարական մասով կրոնական է, բայց ըստ էության դրա շրջանակում քննարկվոում են քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ամենատարբեր այլ միջազգային հարցեր: Ազգային աղոթքի նախաճաշի նախաձեռնողն ու անցկացնողը եղել է Fellowship Foundation կազմակերպությունը, որը ստեղծվել է 1935 թվականին: Այն կրոնական եւ ըստ էության քաղաքական կազմակերպություն է, որի նպատակն է դառնալ հարթակ վերնախավերի, որոշում կայացնողների շփումների համար, որպեսզի նրանք կրոնական տեքստի վրա ունենան քաղաքական համատեքստով շփումներ եւ քննարկումներ:
Ընդ որում, ընկերությունը ԱՄՆ-ում համարվում է գաղտնիություն ունեցող, այդ թվում ֆինանսավորման մասով: Դրա անդամ են եղել շատ պաշտոնյաներ, տարբեր բնույթի գործիչներ:
2023 թվականից հետո Ազգային աղոթքի նախաճաշը կազմակերպվում է հենց այդպիսի անվանումով նախաձեռնությամբ:
Ըստ էության, միջոցառումը լինելով կրոնական, այդուհանդերձ չունի հստակ ուղղություն, դրան մասնակցում են նաեւ տարբեր երկրներից այլ դավանանք ունեցող պաշտոնյաներ, գործիչներ եւ այլն:
Ըստ էության, այն գործնականում դարձել է յուրօրինակ միջազգային համաժողով, բնականաբար իր նախաձեռնողների դավանա-քաղաքական պատկերացումների ուղենիշներով:
Այս տեղեկությունները թերեւս թույլ կտան մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ տրամաբանությամբ միջոցառման է մասնակցելու Նիկոլ Փաշինյանը, եւ որքանով են այսպես ասած առարկայական այն դիտարկումները, թե Փաշինյանը «հավատացյալ» չէ, «կրոնական» մարդ չէ, Հայ Առաքելական եկեղեցու հետ խնդիրներ ունի, եւ այլն:
Գործնականում, դավանական խորագրող աայդ միջոցառումը պարզապես քաղաքական հարթակ է, որտեղ թերեւս թե նախաձեռնողններից, թե մասնակիցներից քչերին է հետաքրքրելու, թե ինչին կամ ում է հավատում Նիկոլ Փաշինյանը: Ավելի հետաքրքրելու է, թե ինչ «դավանանք» ունի նա զուտ քաղաքական պատկերացումների եւ պատրաստակամությունների իմաստով:🇺🇸

💥 Հայտնում են, որ զինված հարձակում է եղել Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ, կա զոհ եւ վիրավոր:
Ներքին գործերի համակարգի արդյունավետ ռեֆորմների եւ քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ ու անմնացորդ պայքարի արդյունքում Հայաստանում օպերատիվ վիճակի պատկերը դառնում է ավելի ու ավելի «տպավորիչ»:
Նախօրեին էլ, ի դեպ, Աբովյանում դանակահարության հետեւանքով զոհվել է 22-ամյա երիտասարդ: Դանակահարությունը տեղի էր ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանության հետեւանքով:
Եթե հանրության հանդեպ ֆիսկալ մամլիչի կիրառման ջանասիրության եւ հետեւողականության գոնե կեսը գործնականում դրսեւորվեր երկրում քրեական ենթամշակույթի հանդեպ, ապա քրեածին պատկերը Հայաստանում կլիներ թերեւս նվազ «տպավորիչ»:

🔴 Հայաստանում ցանկացած ռեֆորմի «գիտելիքային» հիմքը «զբոսաշրջությունն» է: Այսինքն, «ռեֆորմատորները» դրսում՝ այս կամ այն երկրում ինչ տեսել են, եկել ու ռեֆորմի անվան տակ անում են այստեղ:
Իսկ ինչու՞ չի ստացվում: Որովհետեւ ռեֆորմը սկսում է ճանապարհից, իսկ ճանապարհը ենթադրում է ամենատարբեր առանձնահատկություններ տարբեր երկրների պարագայում, սկսած համակարգային հիմքերից, մինչեւ հանրային մշակույթի, մտածողություն եւ այլն:
Իսկ այդ ճանապարհը կառուցելը, հասկանալը, գնահատելը, մշակելը, արդեն պահանջում է թե մասնագիտական բարձր պատրաստվածություն, թե կրեատիվ, թե նաեւ կենսափորձ:
Մեր «ռեֆորմատորները» այդ ամենից ունեն միայն «զբոսաշրջային» փորձը:

🔴🔴🔴 Գործարար ալիք ռադիոյի եթերում հարցազրույցի տեսանյութի տարբերակը պատրաստ է այսօր, սակայն տեսագրությունը եղել է նախօրեին կեսօրին: Առաջարկում եմ դիտել: https://youtu.be/-iaAowt3CQ4?si=ZIBwGG917ToKtXOf
YouTube
Փաշինյանը՝ Վաշինգտոնում. ինչի՞ մասին խոսել և ինչի մասին՝ ոչ. «Թարմ ուղեղով»
. Հայոց ցեղասպանության հարցը. Փաշինյանը հայտարարությունն ու տողատակերը
. Հարցի հասցեատերերը և շահագրգռված երկրները
. Վարչապետի այցը Վաշինգտոն. ալյանսին մասնակցությունն ու ակնկալիքները
. Միացյալ նահանգների տեսլականը աշխարհի և ՀՎ. Կովկասի հարցում
. Հայ-թուրքական…