Telegram Group Search
Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին երբ հարցադրում է արվում, թե ինչո՛ւ չեն պատասխանում Բաքվից ամենաբարձր մակարդակով եկող այս ու նմանատիպ հայտարարությունների, իրենք ասում են, որ ամեն ցնդաբանության չէ, որ պետք է արձագանքել։ Կարծում եք՝ իսկապե՞ս կարիք չկա նմանատիպ հայտարարություններին արձագանքել։

– Իհարկե Ալիևն անհեթեթություն է ասում, երբ Հայաստանի տարածքների հանդեպ հավակնություն է ներկայացնում կամ Հայաստանի տարածքը համարում է իր պատմական հողը: Իհարկե սա ցնդաբանություն է, բայց դրան քաղաքական գնահատական չտալ, չուղղել Ադրբեջանի դեմ, նախապես չահազանգել խնդիրների ու վտանգների մասին, այ սա ևս ցնդաբանություն է։ Մեկ, երկու, երեք ու հետո այդ ամբողջ քարոզչական ֆոնը Ադրբեջանը դարձնում է իրականություն, հետո դարձնում է քաղաքականություն, որից հետո հայկական կողմը հարկադրված դրան արձագանքում է շատ ավելի ուշ ու շատ վատ դիրքերից։

Այդ ամենին պետք է ժամանակին արձագանքել ու քաղաքական գնահատականներ հնչեցնել, չեմ ասում՝ հանդես գալ ինչ-որ էմոցիոնալ ելույթներով, ասում եմ՝ քաղաքական գնահատական, դրա ռիսկերը ցույց տալ ու դա շատ խելացի ու հնարամիտ կերպով կոմունիկացնել արտաքին դերակատարների հետ։ Անընդհատ ցույց տալով, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության, որ նա ավելի քան շուրջ յոթանասուն զորավարժություն է անում կարճ ժամանակահատվածում ու այդ ամբողջի վտանգները ցույց տալ՝ սա է, որ պետք է անի Հայաստանի իշխանությունը։

Բայց եթե իրենք սա անեն, ցույց կտրվի, որ իրենց ամբողջ քաղաքականությունը տապալված է, որ ասում էին՝ եկեք սա էլ զիջենք, ու խաղաղություն կլինի: Ամեն բան զիջեցին ու տեսան, որ խաղաղություն չկա, ամբողջ Հայաստանի տարածքն է ուզում, հիմա էլ ասում են՝ եկեք չարձագանքենք, ցնդաբանություն է։ Բաց տեքստով Ալիևն ամեն բան խոստովանել է, բաց տեքստով սպառնում է Հայաստանին պատերազմով, իսկ դրանց արձագանքելու, ճիշտ օգտագործելու փոխարեն Հայաստանի իշխանությունը դրան ինչ-որ որակումներ է տալիս, որպեսզի չարձագանքեն դրանց։

https://medialab.am/288771/
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։

Այսպես, երեկ Ջրականում ունեցած իր ելույթի ժամանակ, թիրախավորելով արևմտյան գործընկերներին, ասել է․

«Տեսեք այս անարդարության աստիճանը. այն երկրները, որոնք ցանկանում էին նվիրաբերել մեր հողերը Հայաստանին, իբր զբաղվում էին այս հակամարտության լուծմամբ։ Բայց նրանց իրական նպատակը մեզ մշտական ​​ճնշման տակ պահելն ու այդ հողերը Հայաստանին նվիրելն էր։ Ինչի՞ց էին բաղկացած նրանց առաջարկները։ Դրանք բաղկացած էին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին անկախության տրամադրումից։ Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞»։

Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին, Ալիևի այլ հայտարարությամբ էր հանդես եկել՝ խոստովանելով, որ ինքը չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, այլ ընդամենը իմիտացրել է բանակցային գործընթացը։ Նա ասել էր․

«Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Այսպիսով, Ադրբեջանը կրկին վերահաստատում է, որ խաղաղ կարգավորման, փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր՝ կարգավիճակով ու հստակ անվտանգային մեխանիզմներով։ Որպեսզի դա չլինի, Ադրբեջանն ընտրել է պատերազմի ուղին։ Իսկ մեզ մոտ կշարունակեն երգեր երգել այն մասին, որ բոլորը միշտ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս․․․
Tatev Hayrapetyan pinned «– Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին երբ հարցադրում է արվում, թե ինչո՛ւ չեն պատասխանում Բաքվից ամենաբարձր մակարդակով եկող այս ու նմանատիպ հայտարարությունների, իրենք ասում են, որ ամեն ցնդաբանության չէ, որ պետք է արձագանքել։ Կարծում եք՝ իսկապե՞ս կարիք…»
Այն պահը, որ շարունակ գրում, խոսում ու վերլուծություններ ես անում Ադրբեջանի մասին, մեկ էլ տեսնելիս հարցնում են՝ լավ, Տաթև ջան, հիմա ասա տեսնենք վերջը Ադրբեջանի ուզածն ինչ է․․․🙄
Ադրբեջանական կողմի վառ երևակայության համաձայն, «սադրանք է» այն, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները հեռադիտակով նայել է իրենց դիրքերի ուղղությամբ 🙂
Forwarded from Իրանն այսօր
🔴Իրանի դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների ֆոնին Իրանում նորից շոշափում են միջուկային դոկտրինի փոփոխության թեման:

🔺Խորհրդարանի 39 պատգամավոր նամակ է հղել Ազգային անվտանգության գերագույն խորհրդին՝ կոչ անելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, որով արգելված է միջուկային զենքը:

🔺Թեման իրանական կողմն ակտիվացրել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին՝ նախորդ սրացման ժամանակ:

@IRI2day
Media is too big
VIEW IN TELEGRAM
Խեղճիզմի, ռեւանշիզմի, ներկաների, նախկինների, պատերազմի ու խաղաղության եւ այլ թեմաների մասին ամբողջական հարցազրույցը՝

https://youtu.be/oqdktowkk7s?si=CofzbSsrMvmdG378
Tatev Hayrapetyan
Խեղճիզմի, ռեւանշիզմի, ներկաների, նախկինների, պատերազմի ու խաղաղության եւ այլ թեմաների մասին ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/oqdktowkk7s?si=CofzbSsrMvmdG378
Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր իզմ-երից ընտրել է խեղճիզմը, Ալիևն ասում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ռևանշիստական տարրեր ունի։

«Չգիտեմ՝ Ալիևը որտեղի՞ց է տեսնում այդ ռևանշիզմը, որը ոչ ոք չի տեսնում, բայց դե, Փաշինյանի աջակիցները սիրում են, չէ՞, ասել՝ ամեն ինչ գցեցին խեղճ հարիֆի գրպանը, կասեն՝ հիմա էլ Ալիևը ռևանշիզմը գցում է խեղճ հարիֆի գրպանը: Իսկ իրականում, Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել, բայց բոլորին պարզ է, որ իրավիճակը սրողը, խաղաղության չգնացողն Ադրբեջանն է, որ Փաշինյանն աննախադեպ քանակի միակողմանի զիջումներ է արել՝ ինչ-որ մի թուղթ պոկելու համար, որի վրա խաղաղություն գրված կլինի, որ ինքն էլ հանրությանն ասի՝ տեսեք, բերեցի այդ բաղձալի թուղթը, Ալիևն էլ չի ուզում ոչ մի թուղթ տալ, չի ուզում իրեն ոչնչով սահմանափակել, դրա համար հորինում է տարբեր մեղադրանքներ:

Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արևմուտքին դարձնել պատասխանատու՝ ապագա հնարավոր ռազմական գործողությունների համար: Շրջանառում են տարբեր թեզեր, թե իբր Հայաստանի համար Արևմուտքը Մարշալի պլան է գծել, վերածում է պլացդարմի, բայց բոլորին պարզ է, որ դա իրականությունից հեռու է: Հայաստանը մինիմալ քայլեր է անում պատերազմից հետո ինչ-որ բան վերականգնելու ուղղությամբ, դրա ներքո հիմնականում շոու է դրած, քան ծրագիր. Լավ է, որ զենքը գնում են, բայց եթե ԶՈւ մոդեռնիզացիայի, ընդհանուր բանակի, պետության առաջ նպատակ չի դրվում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ կոնֆրոնտացիայի չենք գնալու, մեր հողերը եթե չտան, ուժի չենք դիմելու, այս ամենը դառնում է երկրորդական և աննպատակ: Ուստի ինձ համար դա ավելի շատ հանրությանը ներկայացվող շոու է, քան իրական գործողություններ բանակի մոդեռնիզացիայի ուղղությամբ, էլ չեմ խոսում՝ ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի մասին»:

https://168.am/2024/10/07/2107246.html
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի այս հատվածը շատ ուշագրավ է։ Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը ամեն կերպ փորձում է հարկադրել Մամեդյարովին մեղադրել ՀՀ-ին «ռևանշիզմի մեջ», բայց այդքան էլ չի հաջողվում։ Հատկանշական է, որ մի կողմից Մամեդյարովը նշում է, որ ՀՀ-ն իր բանակի համար անհրաժեշտ մինիմալն է անում, մյուս կողմից էլ հույս հայտնում, որ Ադրբեջանի ԳՇ-ում Հայաստանի ու հայ ժողովրդի «հարցերը» լուծելու պլան ունեն՝ ամեն դեպքում․․․
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։
«Վերջին օրերին հայկական կողմի հետ կապված դրական լուրեր են հայտնվել Զանգեզուրի հարցով, իսկ մանրամասները պարզ կդառնան մոտ ապագայում»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան և Դիլուջու, Իգդիր, Կարս [գնացող գիծ]։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։

Պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում, սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։

📍Ի՞նչ եք կարծում ինչու է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո։ Եվ չե՞ք կարծում արդյոք, որ եթե սա զուտ ապատեղեկատվություն է, ապա հայկական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը։
Քանի որ երեկ https://www.group-telegram.com/armgeopolitic ալիքը հարց էր ուղղել ինձ, թե արդյոք ադրբեջանական մամուլում տեղեկատվություն կա, թե իբրև Հայաստանը՝ Թուրքիայի հետ միասին հարձակվելու է Ադրբեջանի վրա, ապա ասեմ, որ ոչ՝ նման բովանդակությամբ նյութ չի հրապարակվել։ Բայց Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող «Caliber.az» կայքը հրապարակել է հերթական անհեթեթ տեղեկատվությունը նման բովանդակությամբ՝

«Հայաստանը նախատեսում է «արագ, հաղթական պատերազմ» սկսել Ադրբեջանի դեմ՝ այնուհետև այդ տարածքները փոխանակելու, այսպես կոչված, «Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների հետ»։ Բացի նման «հաղթանակը» պետք է օգնի «վերականգնել հայկական բանակի և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»։ Բացի այդ նրանք նշել էին, թե իբրև
«Հայաստանը ցանկանում է դառնալ «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը». Ավելին, Հայաստանը պատրաստ է ավիաբազաներ կառուցել և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայել․․․»,-նշել էր կայքը։

Այս նյութում հերթական անգամ Հայաստանին վերագրում են քայլեր, որոնք իրողության հետ կապ չունեն։ Ուշագրավն էլ այն է, որ վերջերս Բաքվում էր ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը, որը այցելել էր նաև Բաքվի այսպես կոչված «ռազմավարի պուրակ»։ Դա հայկական կողմը այդպես էլ անարձագանք թողեց։
⚡️⚡️⚡️Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար։ Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝
«Տրվել են համապատասխան հանձնարարականներ
զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի մշտական ​​պահպանման, ինչպես նաև պայմանական սահմանին ռևանշիստական ​​ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ
»։

Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը շատ բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի իշխանությունը արել է ամեն հնարավոր ու անհնարին զիջում Ադրբեջանին մի թղթի կտոր պոկելու ակնկալիքով, Ադրբեջանը փորձում է թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմով անհնար դարձնել որևէ թղթի ստորագրում, քանի որ Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ։ Իսկ Փաշինյանին մեջ «ռևանշիստ» տեսնելու համար, իհարկե, առանձնահատուկ երևակայություն է պետք․․․
«Հայաստանի զինված ուժերի ակտիվություն է նկատվում վերջին օրերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավտոբուսներով անձնակազմին տեղափոխում է Ադրբեջանի հետ պայմանական սահման։ Նաև տեխնիկա է կուտակվում պայմանական սահմանին։ Պաշտոնական Երևանը ու նրա հովանավորները կարծես թե պատրաստվում են սադրանքի Ադրբեջանի դեմ»,-սա ադրբեջանական տելեգրամյան ալիքի հրապարակումն է։

Կատարյալ անհեթեթություն է, բայց հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր․․․Բաքուն դեռևս այս պահի դրությամբ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Վտանգավոր զարգացումները հնարավոր է կանխել ոչ թե խաշլամի դմակներով ու հեծանիվներով, այլ համառ դիվանագիտական ու քաղաքական աշխատանքով, բայց դե ում ես՝ ինչ ասում․․․
Հարց ունեմ իմ ալիքի հետևորդներին՝
Ի՞նչ եք կարծում ինչպես է ստացվում, որ բազմաթիվ միակողմանի զիջումներից, հանձնում ենք, որ պատերազմ չլինի հեքիաթներից հետո, այսօր ՀՀ իշխանությունները անթաքույց խոսում են պատերազմի վտանգի և այլ ռիսկերի մասին։ Այդ ամենն էլ ուղեկցվում է Ադրբեջանից եկող պատերազմի սպառնալիքներով։ Արդյոք պատահականություն է՞ սա, թե կազմակերպված հոգեբանական արշավ հայ հանրության դեմ։

Մեկնաբանություններում խնդրում եմ զերծ մնալ վիրավորանք և հայհոյանք պարունակող բառամթերքից։
Մի անհամեստ հարց ունեմ՝ տեսնես Երեւանի 2806 ամյակը նշող իշխանականների մոտ հարց չի՞ առաջանում՝ իսկ սա իրական, թե՞ պատմական Հայաստանի մաս է 🙂
Դուք ձեր կեղծ ու վտանգավոր դիսկուրսների գերին եք դարձել մեծ հաշվով…
«Հոկտեմբերի 15-ին Անվտանգության խորհրդի դիմաց տեղի կունենա բրնձի լապշայի փառատոն» 🙂

Լուրեր Դժոխքից ֆբ էջ
2024/10/14 04:20:47
Back to Top
HTML Embed Code: