Telegram Group Search
Ուրախ տրամադրություն ու աշխատանքային եռուզեռ մարզահամերգային համալիրում

Սիրելի՛ բարեկամներ, «Սրբազան պայքարի» երիտասարդները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին աշխատում են, որպեսզի վաղը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 14․30-ին, բոլորս հանդիպենք՝ քննարկելու մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր խնդիրները ու զարկ տանք պայքարի վճռական փուլին։

14․30-ին կհանդիպենք մեր երիտասարդների ջանքերով կահավորված դահլիճում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շարունակում եմ իմ պայքարը հանուն հայրենիքի, հանուն ճշմարտության ու սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14․30-ին, լինելու եմ Մարզահամերգային համալիրում իմ հոգևոր հոր կողքին։

Թովմաս Առաքելյան

Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու
Քաղաքացիները հավաքվում են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ այսօր անց է կացվելու Սրբազան պայքարի ակտիվի և համակիրների Մեծ հավաքը:

Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ սպասում ենք համալիրում:

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Մեկնարկում է Սրբազան պայքարի մեծ հավաքը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
❗️Սիրելինե՛ր, Սրբազան պայքարի՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկիզբ առնող Մեծ հավաքին կարող եք հետևել Youtube-ի մեր պաշտոնական ալիքում։

https://www.youtube.com/watch?v=ko_U7NoaoeE
Սրբազան պայքարի մեծ հավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական օրհներգերով։
Մենք այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ։ Այս ամեն ինչը չէր լինի, եթե չլինեին Սրբազան Հոր կամքը, ոգին, ներդրումը։
Երբ լսեցինք ազգակործանի խոսքերը, որ պետք է զորքերը նահանջեն, և այդ նույն մարդը տարիներ շարունակում ասում էր, թե ձեռքերս կկտրեմ, բայց Տավուշից մեկ միլիմետր չեմ տա, նույն անձը հայկական զորքերին նահանջի հրաման տվեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատվության պատ, ասաց, թե ծառերը կպաշտպանեն մեզ։ Այդ նույն օրերին թշնամի պետության առաջնորդը մեր հայկական Շուշիում և Ստեփանակերտում իր հյուրերին ցույց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել։

Գառնիկ Դանիելյան
Մեզ վրա նռնակներ են նետել, մահակներ են կիրառել, բայց դուք աննահանջ կռվել եք մինչև վերջ։ Ուզում եմ ասել, որ պայքարը չի ավարտվել։ Պայքարը շարունակելու ենք ու հասցնելու ենք հաղթական ավարտին, քանի որ դուք ոչ մի բանից ու ոչնչից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից։ Ինչպես ասում է Սրբազան Հայրը, մեր իղձերն ու նպատակներն ավելին են, քան մեր ապրած տարիները։ Մեր ապրած ժամերը, օրերն ու տարիները Սրբազան Հոր առաջնորդությամբ նվիրելու ենք մեր հայրենիքին։

Արցախցի մեր քույրե՛ր ու եղբայրնե՛ր, ուզում ենք մեր խոնարհումը հայտնել ձեզ՝ այս ամիսների ընթացքում ձեր ցուցաբերած բացառիկ կամքի, արժանապատվության ու նվիրումի համար։ Ուզում եմ նաև ասել, որ դուք այստեղ հյուր չեք, որ Հայաստանը մեր բոլորիս Հայրենիքն է, և այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու՛ ենք մեր Արցախ, վերադառնալու՛ ենք մեր տները։

Գառնիկ Դանիելյան
Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Մե՛նք պետք է պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում։

Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։ Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին։

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյան
2024/09/23 15:25:16
Back to Top
HTML Embed Code: