Telegram Group & Telegram Channel
ԱՆՀԻՄՆ ՄՏԱՀՈԳՈւԹՅՈւՆ ԹԵ՞ ՇԱՏ ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, տարբեր, քաղաքական միավորներ, հնչեցրեցին կարծիքներ, որոնք արդեն հնչել էին 2021 թվականին, որ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը «խիստ քաղաքական սխալմունք է...»։ Ընդ որում այս թեզը հաճախ հնչում է մեր, Հանրապետական Կուսակցությանը հարող ընկերների շուրթերից, ինչը առանձնահատուկ թյուրիմածության մեջ է գցում ադեկվատ, հիշողության հետ խնդիրներ չունեցող մարդկանց և բազմաթիվ հարցեր առաջացնում։

Առաջին հարցս հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններին, որը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, նույն Փաշինյանը չէր, որի հետ Հանրապետական Կուսակցությունը գնաց ընտրությունների, հավաքելով, ուշադրություն... 4,7% (59 083 քվե), 1 261 105 մասնակցության դեպքում։ Եվ ինչու՞ այն ժամանակ, իմ ընկեր Հանրապետականները չբոյկոտեցին ընտրությունները, այլ արդեն առաջին անգամ հիմնային «լեգիտիմացրեցին» (ես հիմա ցիտում եմ բոլոր նրանց, ովքեր բարձր գոռում են, թե 2021 թվականի ընտրություններին մասնակցելով «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը լեգիտիմացրեց Փաշինյանի իշխանությունը) Փաշինյանին, ինչից հետո էլ եղավ այն, ինչ եղավ։ Ի միջի այլոց, որպեսզի թարմացնեմ Ձեր հիշողությունը, հիշեցնեմ, որ Հանրապետական Կուսակցությունը այն ժամանակ ընտրությունների գնաց, իմ կարծիքով ՎԱՏ գույներով՝ սև ու սպիտակ և ՎԱՏ կարգախոսով՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», ինչը հակասում է ընտրարշավի PR էթիկային (որպես փաստացի հիմնավորում՝ https://www.youtube.com/watch?v=l-M61Y4HEGI)։ Ու եթե վերը նշված հոլովակը նայելուց հետո, այսօրվա Հանրապետականի PR մասնագետները կասեն, որ այն արված էր հաղթելու համար, ապա ես հաճույքով կլսեմ նրանց հիմնավորումները։

Երկրորդ հարցս արդեն տրամաբանական է՝ արդյո՞ք այս թեզն ակտիվ շրջանառող իմ հարգարժան ընկերները ի նկատի չունեն, որ Փաշինյանի հետ ընտրությունների կարելի է գնալ միայն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ԲԱՆՏԱՐԿՎԱԾ Է (2018 թվականի հուլիս ամսից, Ռոբերտ Քոչարյանը ազատազրկված էր, և չնայած դրան մեզանից և ոչ մեկը, չի քննադատել Հանրապետական Կուսակցությանը 2018 թվականի ընտրություններին մասնակցելու համար, չնայած, որ շատերս ունեինք խոր համոզմունք, որ այդպիսի բան չի կարելի անել։ Ասեմ ավելին, և՛ ընտրությունների արդյունքները, և՛ հետագայում արդեն ընթացիկ փորձը ցույց տվեցին այդ գործընթացի հիմնային սխալ լինելը), և հիմա երբ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է ու իրանից ներկայացնում է միակ հզոր քաղաքական հակադարձ ուժը օրվա իշխանություններին, խոսվում է, թե սրանց հետ ընտրությունների գնալ չի կարելի...

ՏՂԵՐՔ, ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ... )))))))

#գլուխւ_միայն_ուտելու_համար_չի

https://www.facebook.com/share/p/1Baur91PjE/?mibextid=wwXIfr

group-telegram.com/voxpopuli4/24822
Create:
Last Update:

BY Глас Народа / Ժողովրդի ձայնը

Share with your friend now:
group-telegram.com/voxpopuli4/24822

View MORE
Open in Telegram

Telegram | DID YOU KNOW?

Date: |

But because group chats and the channel features are not end-to-end encrypted, Galperin said user privacy is potentially under threat. Given the pro-privacy stance of the platform, it’s taken as a given that it’ll be used for a number of reasons, not all of them good. And Telegram has been attached to a fair few scandals related to terrorism, sexual exploitation and crime. Back in 2015, Vox described Telegram as “ISIS’ app of choice,” saying that the platform’s real use is the ability to use channels to distribute material to large groups at once. Telegram has acted to remove public channels affiliated with terrorism, but Pavel Durov reiterated that he had no business snooping on private conversations. For tech stocks, “the main thing is yields,” Essaye said. I want a secure messaging app, should I use Telegram? Oh no. There’s a certain degree of myth-making around what exactly went on, so take everything that follows lightly. Telegram was originally launched as a side project by the Durov brothers, with Nikolai handling the coding and Pavel as CEO, while both were at VK.
from us

Telegram Глас Народа / Ժողովրդի ձայնը
FROM American